f

Անկախ

՛՛Նայեցի Անիին ու արտասվեցի՛՛. Շիրակում պահանջատիրության քայլ են կատարել, լուսանկարներ, տեսանյութ


Անի

Արդեն մի քանի տարի է հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով բնակավայրում, հայկական դրոշը ծածանվում է թուրքականի դիմաց: Գաղափարն իրագործել է Անիավան բնակավայրի /որի կազմի մեջ է այժմ Խորկովը/ վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը. ՛՛Փաստացի, այսօր, մարդիկ մեր քաղաքի մեջ տեղադրել են իրենց դրոշը, մենք ինչու չունենաք մեր դրոշը՛՛:
Դրոշը կա, բայց Միրոյանը, լինելով Խարկովից, և մեծանալով պատմական Անին աչքի առաջ, ու նաև՝ մշտապես տեսնելով թուրքական ներկայությունը Անիում, նոր գաղափար է մտածել՝ նորից այս գյուղում, նորից Անիի դիմաց, բայց ավելի բարձրադիր վայրում տեղադրել հայկական եռագույնը՝ արդեն ավելի մեծ չափերի:
Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ ընկերներ են այցելել գյուղ՝ Անին տեսնելու: Հենց տեղում էլ ծնվել է ավելի մեծ դրոշ տեղադրելու միտքը, Միրոյանն առաջարկել է իր նախատեսած բարձրադիր վայրը: Ամեն ինչ որոշվել ու իրագործվել է 3 օրում, և չորրորդ օրն արդեն դրոշը տեղում էր ի շնորհիվ Հակոբ Ասլանյանի, Վահան Խռանյանի և Էդգար Գրիգորյանի:
՛՛Չեք պատկերացնի ինչ կատարվեց հետս, երբ առավոտյան դրոշը տեղադրեցինք՝ ես արտասվում էի՛՛, - Անկախին պատմեց Մարտիրոս Միրոյանը: 

Անի

Հուզիչ ու պատմական քայլ էր նաև, երբ տասնամյակներ շարունակում Խարկովում թևածում էր թուրք մոլլայի կանչը, իսկ ապրիլի 24-ին բնակավայրը լցվեց հայ եկեղեցու հոգևոր հովվի աղոթքով:
Գյուղի վարչական ղեկավարը այս դրոշի տեղադրումը, որն ունի 5 մետր լայնություն և 10 մետր երկարություն, պահանջատիրական քայլ է որակում:
Տարածքում նաև խաչքար տեղադրվեց՝ Անիի ավերակներին դեմ-դիմաց: Գյուղում համոզված են՝ այն դառնալու է սրբատեղի, մարդկային մեծ հոսք է լինելու դեպի Անի, ինչը հակառակորդ-հարևանի բնավ սրտով չի լինի.
- Սահմանը փակ է, ոչ մուտք կա գյուղ, ոչ ելք: Անմիջապես մեր հարևանությամբ, բռնազավթված մեր տարածքներում ապրող թուրքերի համար հաճելի է առանց անցուդարձի մի սահման: Բայց այս ամենը վերածվում է օազիսի, նախ սրբատեղի է, վաղը-մյուս օրը ծառեր ենք տնկելու՝ առաջարկ եղավ, - նշեց Միրոյանը:
Հայ-թուրքական սահմանի բոլոր գյուղերում էլ պետք է հայկական դրոշը լինի ու Շիրակի մարզպետը վստահություն ունի՝ շուտով այդպես էլ լինելու է:
Բարերար տղաներն էլ վստահեցնում են՝ թուրքերն իրենց սահմանին հայոց եռագույնը տեսնելու են նաև 50 մետր բարձրությամբ, իսկ Տեր Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը ավելացնում է. ՛՛Աղավնին իջավ ու նստեց նոր տեղադրված ու օծված խաչքարին, դա Աստծո հավանության նշան է, և այո, հեռու չէ այն օրը, երբ հայկական դրոշը տեղադրելու և օծելու ենք նաև Անիում՛՛:

MOV00661.AVI (26363012)


 

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայ-թուրքական սահման Շիրակի մարզ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին