f

Անկախ

“Ճաշակին ընկեր չկա” իմ կարծիքով ոչմասնագիտական եզրույթը, մեր հիմնական տունը քանդողն է.Սարհատ Պետրոսյան


Մի քանի օր առաջ Տեխասում ճարտարապետ Ստեփան Թերզյանի (ենթադրում եմ Դեյվիդ Հադսոնի գրասենյակի նաև) կողմից նախագծված հայկական նոր եկեղեցու կառուցման նկարների ու դրան նախորդած Հալաբյան փողոցի կառուցապատման նոր առաջարկի վերաբերյալ քննարկումներն ինձ մոտ ցանկություն առաջեցրեցին մի քիչ ավելի դասակարգված դուրս բերեմ նման քննարկումների եղած խնդիրները։

Նախ որպես քաղաքային խնդիրները հանրայնացնելու և “ապամասնագիտացնելու” հին ջատագով միանշանակ ողջունելի եմ համարում նման քննարկումների ծավալումը։ Եկեղեցու դեպքում 21-րդ դարում եկեղեցի կառուցելու նպատակայնության կամ Հալաբյանի մասով տարաբնակեցման խնդիրները քննարկման մաս լինելով ու կարեւոր լինելով հանդերձ, բնականաբար մասնագիտական քննարկման վրա կարող են ազդել, բայց կարծում եմ մասնագիտական քննարկման հիմնական առանցքը չպետք է լինեն։

Եթե Հալաբյանի դեպքում տարբեր շատ ավելի կարեւոր բաղադրիչներով հանդերձ հիմնականում նախագծի մասշտաբայնությունն էր խնդիրը, մասնավորապես՝ հարկայնություն ու ճարտարապետական լուծումները, եկեղեցում դեպքում այն շատ ավելի ճարտարապետական էր։ Ոմանց կարծիքով կար ներսի ու դրսի հակասություն, ոմանց համար կանոնների (ենթադրում եմ հայկական հոգեւոր կառույցների համաչափությունների և սկզբունքների) խախտումը այն դարձնում էր անընդունելի։

Կարծում եմ քաղաքային և ճարտարապետական քննադատության գործում կան օբյեկտիվ և պայմանականորեն ասված սուբյեկտիվ կողմերը։

Օբյեկտիվները կարող են լինել սոցիալական, մշակութային (ժամանակի կոնտեքստում նաև արվեստաբանական), տեխնիկական ինչպես նաև բնապահպանական։ Դրանք “թվերով” ու արգմունետներով ապացուցվող թեզեր են։

Մնացածն իմ կարծիքով նշածս սուբյեկտիվ թեզերն են։

Իհարկե միջնադարյան եկեղեցու վերականգնման գործում նշածս համաչափություններն ու սկզբունքները նորից կարող են դառնալ օբյեկտիվ կետեր։ Սակայն երբ խոսք է գնում նորակառույց եկեղեցու մասին, այն ունի նույն քննադատման հնարավորությունները, որոնք տարածվում են բոլոր մնացած նոր կառույցների վրա։

Իհարկե “ճաշակին ընկեր չկա” իմ կարծիքով ոչմասնագիտական եզրույթը, մեր հիմնական տունը քանդողն է, սակայն մոտեցումների ընդունելի լինելու կամ չլինելու մասով բոլորն են կարող իրենց կարծիքը հայտնել։ Իմ կարծիքով խոշոր հաշվով նախագծերը կարող են մոտիկ լինել մեր սրտին չորս հիմնական մակարդակներում. անընդունելի, ընդունելի, ողջունելի կամ ինքսէլնմանբանկանեի։

Եվ հիմնականում սուբյեկտիվ համարված կետերով ենք մենք նախագծերը կարող դասակարգել նշածս մակարդակներից որեւէ մեկում։ Այսինքն եթե շենքի վերաբերյալ քննադատական թեզը չի տեղավորում նշածս օբյեկտիվ (սոցիալական, մշակութային, տեխնիկական ու բնապահպանական) կողմերում, ապա տակը մնում է նշածս սուբյեկտիվ կողմերը։ Ուզում եմ նշել նաև, որ այստեղ ունենք նաև խմբային սուբյեկտիվիզմի դրսեւորումներ, երիտասարդ սերնդի կողմից ցանկացած նորարարություն արդարացնելու, իսկ ավելի ավագ սերնդի կողմից “պարզագույն թխոցի” համարելու դեպքեր, բայց դա այլ թեմա է։

Այս ամենով հանդերձ, հատկապես սուբյեկտիվ կետերի հիման վրա գործընկերոջ նախագիծ “քլնգելուց” առաջ պետք է հաշվի առնել մասնագիտական էթիկան։ Իհարկե եթե քննադատողը ճարտարապետության տեսաբան կամ մշակութային հարցերով լրագրող է, ապա ունի մեծ ազատություն։ Սակայն նախագծային հանրույթի մաս կազմող ճարտարապետի դեպքում էթիկայի պահպանումը ոչ մասնագիտական հարթակներում, կամ առանց գործընկերոջ հետ քննարկում ունենալու, հատկապես սուբյեկտիվ կետերով նախագիծը քննադատելը կարծում եմ խնդրահարույց է։

Իհարկե ոմանք տողերը կարդալիս կհիշեն իմ նախկինում արտահայտված մտքեր, որոնք առաջին հայացքից էթիկայի հետ կապված խնդրահարույց են։ Սակայն եթե ուշադիր լինեն, դրանք եթե անձանց մասին են եղել հիմնականում եղել են հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ կոնկրետ նախագծերի օբյեկտիվ քննադատության մասին։

Նման քննարկումներում կարեւոր է ֆիքսել, որ հատկապես ճարտարապետների պալատի հիմքում դրված տեսլականն ու մասնագիտական փոխհարաբերությունների նոր ճարտարապետությունը մեզ ստիպում է վերաարժեւորել մեր հանրային ու կիսահանրային մասնագիտական խոսքը։ Դրան պետք է հաջորդի բոլոր քննարկվող նախագծերում ճարտարապետի առաջնային դերի ամրագրումն ու բացահայտումը, որ չլինի Հալաբյանի նախագծի դեպքը, երբ բոլորը գիտեն կառուցապատողին, և այդպես էլ պարզ չդարձավ թե ո՞վ էր այդ նախագծի հեղինակը։

Կարծում եմ պետք է հասնենք նրան, որ առանց հեղինակի հետ մանրազնին քննարկում ունենալու նշածս սուբյեկտիվ առումներով պետք է զգույշ արտահայտվել։

Grig Haikazian

-ը նաև շատ լավ գրել էր. “Շատ հաճախ, անցնելով որևէ շենքի կողքով, մտածում էս, թե էս ինչ ախմախ լուծում է տրված այս կամ այն հանգույցին և հատակագծային լուծմանը։ Մինչև որ չես սկսում ինքըտ ինչ որ բան նախագծել ու հանդիպել որոշ սահմանափակումների, ինժեներական կամ այլ։ Ու հասկանում էս, որ խոսելն միշտ ավելի հեշտ է, քան լուծում տալը։ Հնարավոր է, որ վերոհիշյալ նախագծի մեջ էլ կա այդպիսի պահեր։ Որը պահանջում է ավելի լուրջ ուսումնասիրություն… “

Եվ վերջում, նաև կա հարցի շատ կարեւոր մեկ այլ կողմը։ Եթե այս նախագծի հեղինակը լիներ Երեւանում կամ ճարտարապետական հանրույթի ձեւավորված “տուսովկաներից” մեկի մաս, ապա ենթադրում եմ նման դաժան քննադատության չէր արժանանա։

Սիրով իմ այս թեզին հակառակ գրառումներին ու մեկնաբանություններին կպատասխանեմ, քանի որ կարծում եմ սա կարեւոր խնդիր է և այս կորոնավիրուսային դադարն իսկական նման խնդիրներ վերհանելու ժամանակն է։

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Հալաբյանի նախագիծ Տեխասի հայկական եկեղեցի ԱՄՆ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին