Ռումինիայի արևելքում 5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆիզիկայի զարգացման ազգային ինստիտուտին: Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են միջազգային կոորդինացված ժամանակով 1.04-ին Ռումինիայի Վրանչա շրջանում:
Երկրաշարժի օջախի խորությունը 23 կմ է կազմել։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Ռումինիայի մայրաքաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 194 կմ հեռավորության վրա, ինչպես նաև հարևան Մոլդովայում: