f

Անկախ

Լրագրող Նիկոլ Փաշինյանի ապօրինի եկամուտները. «Հայկական ժամանակ»-ի «price list»-ը 2000-ականներին


Ինչպես հայտնի է, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր լինելուց, երկար տարիներ զբաղվել է նաև լրագրությամբ, 1998 թվականից մինչև 2012 թվականը դե յուրե եղել է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, ապա պաշտոնը հանձնել է կնոջը՝ Աննա Հակոբյանին։

Այսօր մեզ հայտնի լրատվամիջոցների խմբագիրներ, լրագրողներ, պաշտոնյաներ դարձած բազմաթիվ անձինք Փաշինյանի հետ եղել են նույն թիմում՝ ներսից ծանոթ լինելով նրա՝ որպես լրագրող և խմբագիր գործելաոճին։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա եղել է ամենակոռումպացված լրագրողներից մեկը և նորանկախ հանրապետության լրագրության մեջ հանդիսացել կոռուպցիայի հիմնադիր հայրերից մեկը։

Դրանով էր պայմանավորված Փաշինյանի նախկին գործընկերների սուր արձագանքը նրա՝ ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր նախկին գործընկերների հասցեին հնչեցրած արտահայտություններին։

Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանն ասել էր. «Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող ա ստացել, տենց ա կառավարավել»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով. «Հիմա չի ստանում էդ փողը և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ իրանք փող էին ստանում, հիմա չեն ստանում։ Հիմա եթե ստանում են ուրիշ տեղերից էլ, վախվխելով են ստանում. «կարող ա՞ ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի և խայտառակ ըլնենք»։ Եվ տեղի ա ունենում էս ամեն ինչը»։

Այս արտահայտություններից հետո նրա լրագրողական գործելաոճին քաջածանոթ մարդկանցից ոմանք Փաշինյանին հրապարակային հիշեցրին իր անցյալը։ Ոմանք էլ ուշագրավ տեղեկություններ փոխանցեցին AntiFake.am-ին։ Բացառիկ տեղեկություններ ստացանք անգամ Փաշինյանի՝ «ՀԺ»-ում խմբագիր եղած տարիների «price list»-ի (գնացուցակ) մասին։

Մեր վստահելի աղբյուրները մեզ փոխանցել են «Հայկական ժամանակ» օրաթերթին գումարներ փոխանցած անձանց անունները, որոնք առայժմ չենք հրապարակի։ Այս հրապարակմամբ կներկայացնենք Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր եղած ժամանակահատվածում որդեգրած «սկզբունքների» մասին։

Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը խմբագիր եղած ժամանակ մարդկանց չվարկաբեկելու, մարդկանց մասին հոդվածներ չգրելու դիմաց գումարներ է վերցրել այդ ժամանակվա իշխանություներից, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմից։ Մենք պարզեցինք, որ դա տեղի է ունեցել առանց նախագահի իմացության՝ նրա աշխատակազմի միջոցով։ Նիկոլ Փաշինյանը գումարներ է վերցրել նաև տարբեր քաղաքական գործիչներից, այն ժամանակ Ազգային ժողովում բավականին մեծ ներգրավվածություն ունեցող կուսակցություններից մեկի ղեկավարից, «Արտաշատյան կլանից», ինչպես նաև մանր ու միջին օլիգարխներից։

Ըստ մեր աղբյուրի՝ նրա խմբագիր եղած ժամանակ «ՀԺ»-ի, այսպես ասած «price list»-ը սկսել է ամսական 500 դոլարից մինչև 4000-6000 դոլար։ Իսկ նախագահի աշխատակազմից, նույն աղբյուրի փոխանցմամբ, նա ամեն ամիս ինչ-ինչ պայմաններով ստացել է 4000-5000 դոլար գումար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գումարները Փաշինյանը վերցրել է միջնորդավորված՝ իր լրագրողների միջոցով։ Իսկ այդ ժամանակահատվածում նրա թերթում աշխատել են օրինակ՝ ներկայումս Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Գևորգյանը, Վահագն Հովակիմյանը, Նաիրա Զոհրաբյանը և այլն, որոնք, եթե անգամ անձամբ չեն կատարել գումարներ վերցնելու միջնորդի դերը, ապա առնվազն տեղյակ են եղել այդ ամենից։

Այս մասին, ըստ էության, հայկական լրատվական դաշտում գիտեն բոլորը և ակնարկում էին Փաշինյանի՝ ապրիլի 19-ի հայտարարություններից հետո։ Սակայն ցանկալի կլինի, որ Նիկոլ Փաշինյանի լրագրողական տարիների գործելաոճին, գումարային սխեմաներին քաջածանոթ նախկին և ներկա լրագրողները անձամբ խոսեն ու բացահայտեն այդ ամենը։ Եթե նրանք չցանկանան դա անել, ապա առաջիկայում AntiFake.am-ը պատրաստվում է հրապարակել իր աղբյուրների հայտնած տեղեկությունները՝ Փաշինյանի լրագրության «ողջ պերճանքի ու թշվառության» մասին՝ նրան գումար տված անձանցից, գումարներ վերցրած լրագրողներից մինչև գումարների չափեր ու կապավորներ։

Աղբյուր՝ AntiFake.am

Նիկոլ Փաշինյան Կոռուպցիա «Հայկական ժամանակ»

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին