f

Անկախ

ՎԵՐՋԻՆ ԱՄԱՌԸ.


Աշխարհին վերևից առաջին անգամ նայել եմ հորեղբորս ուսերին նստած; Հին նորքի բարձունքներում ամառանոց ունեինք, ուսերին առած այնտեղ էր ինձ տանում հորեղբայրս՝ քաղաքի շոգից ու ծխից փախցնում; Ամառանոցը իրակնում ՍԱԹԵՆԻԿ տատիս բարձրաստիճան եղբորն էր՝ Վահանինը, բայց ամեն ամառ այն քրոջը Սաթենիկինն էր՝ մերը; Ամառանոց ասածը այսօրվա պարսպապատ շքեղ դղյակներն ու առանձնատները չպատկերացնեք, չնայած տերը բարձրաստիճան զինվորական էր, բայց խիստ, կարգ ու կանոնը հարգող, ավելորդ շռայլությունները մերժող մեկն էր... Ասում են, երբ բարձր պաշտոնների է եղել, մինչևիսկ մերժել է մոտիկներին տաքուկ, եկամտբեր պաշտոններում տեղավորելու; Շատերը մի նչև հիմա էլ նրան հիշելիս հակասական բաներ են ասում. ,,-Ոչ տալիս էր ոչ առնում... ի՞նչ տարավ հետը,,- հեգնանքով հիշում էր մեկը; Մյուսն էլ հակադարձում էր. ,,Ոչ տվողն ա տանում, ոչ առնողը, կարևորը լավ ԱՆՈՒՆ թողեց...,, Սաթենիկը եղբոր մասին հեքիաթի պես մի պատմություն էր պատմել. Վահանը 12-13 տարեկան հասակում մի օր դուրս է եկել տանից, հասել ԹՈՎՈՒԶ-կայարան, նստել Թիֆլիսի գնացքն ու.... կորել; Օրեր, ամիսներ, տարիներ անց հաշտվել են կորստի հետ, մտածել , թե Ղազախի թուրքերն են տարել Վահանին; ՈՒ հանկարծ հրաշք է կատարվում, պարզվում է, Վահանը Ռուսաստանում ուսում է ստանում զինվորական բարձրագույն ակադեմիայում, ու որպես ապացույց մի երկտող ու լուսանկար էր ուղարկել գյուղ; Հիշում եմ, նրա ուսադիրներին ոսկեզօծ փայլփլող աստղերը, բայց այն ժամանկ չգիտեի, թե ինչ են նշանակում; Անթերի ռուսերեն ու պարսկերեն գիտեր, բայց քրոջ, բարեկամների, հարազատների հետ միմիայն մեր տաք բառբառով էր խոսում; Ամառանոցի մեր հարևանները կարծում էին, թե ես զինվորականի տղան եմ ու ասում էին.,,Պոլկովնիկի տղան եկավ, պոլկովնիկի տղեն գնաց...,, Այդտեղից էլ հասկացա, որ գնդապետի կոչում է ունեցել Վահանը; Հայրս, հորեղբայրս նրան Վահան դայի/քեռի/ էին ասում, դե իրենց հալալ-զուլալ մորեղբայրն էր, վարորդը անուն հայրանունով էր դիմում՝ ՎԱՀԱՆ ՄՈՎՍԵՍԻՉ... Այստեղից էլ իմացա, որ Սաթենիկի հոր անունը Մովսես է եղել; Շաբաթը մեկ Վահանը . գալիս էր ամառանոց՝ քրոջը տեսության, մի քանի ժամ մնում, հետո հրաժեշտ տալիս ու գնում; Մտահոգ էր ՍԱԹԵՆԻԿԸ՝ երազում էր հալալ կաթնակեր մեկ ին տեսնել եղբոր կողքին...

....Հորեղբորս ուսերին նստած որքան բարձրանում էինք, այնքան ամբողջական էր դառնում վերևից երևացող քաղաքի համայնապատկերը; Այդ տարիքում բոլոր երեխաները հարցասեր ու շատախոս են լինում; Սկզբում հորեղբայրս հարցերիս սիրով էր պատասխանում, բայց գնալով, որքան վեր էինք բարձրանում, այնքան հարցերս անպատասխան էին մնում; Արդեն լսում էի հորեղբորս հոգնած շնչառության հևքը, բայց չէի պատրաստվում ցած իջնել ու հարցեր չտալ.... Երբ համարեա բարձունքը հաղթահարել էինք, հորեղբայրս ինձ ցած առավ ուսերից ու.,,-Օ՜Ֆ... զահլես տարար... տղամարդը էդքան կխոս ա՞..,,- ասաց ու սրբեց ճակատի քրտինքը; Հոգնության պատճառը իմ շատախոսությունն էր պարզվեց; Մնացած ճանապարհը ձեռքս բռնած, լուռ, ասես իրարից խռոված անցանք,,, Տեղ հասնելուն պես ձեռքս պոկեցի նրա տաք ափից ու գրեթե լացակումաց տատիս գիրկն ընկա;

,,--Էս խի՞ ես լաց ըլըմ, Գրիշն ա՞ նեղըցըրել..,,

,,--Ուսիս տրած թագավորի պես պիրել եմ, էդ էլ իմ լավությունը՞..; ,- արդարացավ հորեղբայրս;

,,-Բա խի՞ ա նեղված,,- հարցրեց տատս;

,,-Ճամփին ասա տազ ա արել. ի՞նչ եմ արել, ասել եմ տղամարդը էդքան կխոս ա՞...,,

,,-Հա, դե , մի մատ ըրեխա յա.. դրա վախտին վեր տու էլ հըրողպեր տեհած ըլիր, տու էլ տազ չիր անիլ...,,

... Ամառանոցի հարևանները լենինականցիներ/հիմա գյումրեցի/ էին; Նրանք մշտական բնակիչներ էին, ամառ-ձմեռ այնտեղ էին; Ամառները մտերմացրել էր մեզ; ՕՖԻԿԸ, նրանց հարսը, իմ գնալու օրը լիքը ափսեով ելակ էր բերում. ու հատուկ նշում.

,,-Պոլկովնիկի տղի համար է,,,,, Մինչև հիմա հիշում եմ ար ևաբույր ելակի համն ու Օֆիկի բարի ժպիտը; Սաթենիկը,որ ամեն հարսի չէր հավանում, Օֆիկի համար ասում էր՝,, Էրնեկ սրա նման մի հալալ կաթնակերն էլ մեր Վահանին թուշ ըլնի..,, Ա յս անգամ էլ Օֆիկը ավանդույթը չխախտեց. Մի լիքը ափսե, նոր թփից քաղած ելակ բերեց ու. ,,Էս պոլկովնիկի տղի համար է..,, Հորեղբայրս կատակով ասաց,

,, Կըլնի՞ մ ի էրկուսն էլ ես ուտեմ,,;-

ԵՐկու-երեք ելակով հաշտվեցինք. չնայած հորեղբայրս այս անգամ ավելի մտերմիկ տոնով ասաց,, Տղամարդը քիչ կխոսա...,,

Երեկոյան, հովին, հորեղբայրս վերադառնում էր քաղաք; Տատս հերթական ապսպրանքներն էր անում նրան, ինչի կարիք ունի, ինչ պիտի բերվի եկող շաբաթ,,, Այս անգամ մի հատուկ ապսպրանք էլ արեց.

,,-Ախպորդ հետ գեղըմը մի տուն առեք, ինչ էլ ըլի , էս մերը չի, Վահանինն ա, ես էլ թոռներիս խալխի դըռներին պահողը չեմ...,, Չէ, Սաթենիկը եղբորից չէր նեղվել, ոչ էլ Վահանը քրոջից, ընդհակառակը, Վահանի համար Սաթենիկը և քույր և մայր էր,,, Սաթենիկը մտահոգ էր, մի քանի օր առաջ, Վահանը ինչ-որ կնոջ հետ էր եկել ամառանոց ու Սաթենիկի ամենատես աչքից չէր վրիպել, որ կինը տան տիրուհու պես է նայում, տնտղում ամեն ինչ ո ւ ինչպես մեր կողմերո ւմ են ասում.,, ԿԱԼ ՄԵՋ ԷՐ ԱՐԵԼ ՎԱՀԱՆԻՆ...,, Սաթենիկի մտահոգությունը ոչ թե քրոջ, այլ մայրական մտահոգություն էր արդեն... Սաթենիկը չէր սխալվել.... Մեր ոտք ն ամառանոցից կտրվեց; Վերջին ամառն էր...;

Հ.Գ. Այս պատմությունը անավարտ կմնա , եթե չավելացնեմ տասնամեակներ անց հորեղբորս կնոջ պատմածը. Ահա այն. ,, Մի օր մեր տուն մի սիրուն կնիկ էկավ, սումկեն ուսից կախ տված, մեր հասցեն էլ ձեռին; Քաղաքավարի բարևեց; ,,- Ներս արի աղջիկ ջան, տենամ ո՞վ ես...,, - ասեցի; Հենց տուն մտավ, հըլեյի մի հարիր տարի էդ տուն մտած դուրս էկած ըլեր.. Նստեց, տատիցդ՝ կիսուրիցս հըրցրուց; Ասեցի ուշացել ես աղջիկ ջան... Հըրողպորդ հըրցրուց, ասեցի նաէլ ա ընդի... Տեհա աչքերը լցվեց,,, Վեր աչքերը լցվեց, իմ սիրտն էլ պըրակեց,,, Ինձ ու ինձ ասեցի, սա մերոնցի ա... Անուններ տվուց, մինը կարը, մինը չկար,,, Տեսա չէ, էս զրիցը երկար դի քյնալ, կոֆե էփեցի... Մի կուշտ զրից արինք ու լաց ըլանք... Վերջը հըրցրի, տու/դու/ ու՞մ աղջիկն ես.

,,Սաթենիկը իմ հորաքույրն է,,-ասեց; Մտածեցի, ուրեմն սա կամ ԱՊՐԵՍԻ, Կա մ ՎԱՀԱՆԻ աղջիկն ա; Դժվար ԱՊՐԵՍԻՆԸ ըլեր, նրա կնիկը գե շ զատ էր....

,, Վահանինն եմ, Վահանի աղջիկն եմ..,,

,,Անըմդ ինչ ա՞ աղջիկ ջան...,, Էդքան վախտ անըմն էլ չի հըրցրել...

,, Անունս Վահանդուխտ է...,, ասեց; Եդով/հետո/ սումկի/պայուսակի/ ըլած-չըլածը տըրտակեց/դատարկեց/ ու էս տվուց... ,,

Անսպասելի հյուրը հորեղբորս կնոջը այցեքարտն էր տվել, ուր հոլանդական մի քաղաքի հասցեն էր, հեռախոսահամարներ ու Վահանդուխտի օրիորդական ազգանունի կողքին ամուսնական օտարահունչ ազգանունը...

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ 26 . 04. 2020

 

Սպարտակ Ղարաբաղցյան ՖԲ Գրառում էսսե

Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ավելին
Ավելին