f

Անկախ

...քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը անում ա էն, ինչն անում է ցանկացած քաղաքական գործիչ՝ ձգտում է իշխանության...


Առավոտ իմ 46 տարվա ընկերոջ հետ զրուցում ենք, ինքը թե՝ Նիկոլը սենց, Նիկոլը նենց, Նիկոլը ժողովրդին տալու ա փուռը, Նիկոլը կանգնել չգիտի, Նիկոլը հեղափոխության հրեշն ա, Նիկոլն իր շահի համար արյուն էլ կթափի, բա աչքեր չունի ու էդպես... մի խոսքով՝ ծնկներին ա խփում ու անեծք տալիս...

...հիմա կասեմ նույնն, ինչ առավոտյան իմ 46 տարվա ընկերոջը.

...մենք հիմա Նիկոլ Փաշինյանի հանդեպ անում ենք էն, ինչ անում էինք վերջին տաս տարում ու հատկապես նախորդ երկու շաբաթներին Սերժ Սարգսյանի հանդեպ՝ մեր բոլոր խնդիրները բարդում ենք մեկ անձի վրա ու մեր խնդիրների լուծումը ուզում ենք տեսնել մեկ անձի քայլերում... դիվականցնում ենք նրան՝ մեր բաժին պատասխանատվությունից հրաժարվելու սուրբ նպատակով... մուննաթի իրավունքը պահպանելու նպատակով... մենակ թե չմտածենք՝ քայլենք... մենակ թե հետևից տանող լինի, դեմից գնացող լինի, ուր գնանք ասող լինի...

...վարորդները լավ գիտեն, վարորդների 98%-ը մառախուղին գերադասում է դիմացից շարժվող մեքենա ունենալ, որովհետև մառախուղի մեջ առաջ գնալը շատ դժվար է... իսկ հետևից՝ համ հարմար է, համ էլ, որ մի բան լինի՝ կհասցնենք արգելակել...

...և ուրեմն մի բան հասկանանք՝ դիմացից գնացող փնտրելը 98%-ի ճակատագիրն ա, 2%-ի ճակատագիրը հետևից էս բոլորին քարշ տալն ա ու նաև նրանց անեծքի տակ մնալը... ժիրաֆ բալշոյ, եմու վիդնեյ...

...Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարցում մեղավոր չի... մեղավոր չէր երեկ, մեղավոր չի էսօր, մեղավոր չի լինելու վաղը՝ անգամ եթե ծով արյուն թափվի... մեղավոր չի... ես մերժում եմ որևէ մեկի՝ նրա հանդեպ մուննաթի իրավունքը...

...քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը անում ա էն, ինչն անում է ցանկացած քաղաքական գործիչ՝ ձգտում է իշխանության... ճիշտ է՝ ձգտում է ամեն գնով, բայց դա են անում քաղաքական գործիչների 98 տոկոսը... նույնն անում է Կարեն Կարապետյանը... երևի էն երկու տոկոսն է որ ունի իր կարմիր գիծը, ունի ստեղծած, որը չի դնի իշխանության զոհասեղանին...

...Նիկոլ Փաշինյանը շատ լավ քաղաքական գործիչ է և լավ գիտի, որ կա երեք հեռանկար էս իրավիճակում.

1. վա բանկի արդյունքում ձեռք բերել լիակատար ներքին իշխանություն...

(կանգ չառնելով անգամ դրա դիմաց արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերում հնարավոր մեծագույն զիջումները)

2. վա բանկի արդյունքում Save անել խաղը, հետագայում նույն տեղից Load անելու ակնկալիքով ու ավելի մեծ փորձով (սա նախկինում արդեն աշխատել ա, ինչու պիտի չաշխատի հաջորդ անգամ)

3. վա բանկի արդյունքում նահատակվել ու սրբագործվել, ինչը ցանկացած հայ գործչի ultimate երազանքն ա, ի վերջո, բոլոր ժամանակների մեր մեծագույն ազգային հերոսը Վարդան Մամիկոնյանն ա, իսկ սիրած հաղթանակը՝ բարոյականը...

(ջհաննամը, թե, ասենք, Հոլանդիայի ռազմական ակադեմիայում Ավարայրի ճակատամարտը ներառված չէ դասընթացում, որպես վերլուծելու արժանի օրինակ, թե ինչպես չի կարելի պատերազմել)

...Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ անգերազանցելի գործիչ ա և արդեն կանգնած ա 1988-ից մինչ այժմ մեր ունեցած հինգ լավագույն քաղաքական գործիչների շարքում՝ դասագրքերում, գրողը տանի... իր մեջ մեղավոր մի փնտրեք, ապագա զարգացումներում ինքը մեղավորություն չունի...

...իրական պատասխանատվությունը առաջնորդի հետևից քայլող յուրաքանչյուրինն ա... գործչին վա բանկ գնալու հնարավորություն տվող յուրաքանչյուրինը, նրա ականջին իր մեծության ու անելիքների մասին փսփսացող յուրաքանչյուրինը... կես միլիոնանոց groupthink-ի յուրաքանչյուր մասնակցինը..

...հետագայում, երբ էս ցիրկի աղետալի հետևանքների մասին կսկսեք Նիկոլ մեղադրել, ձեր հիսթափությունների համար մեղադրել օրինաչափ ու իրավաչափ կերպով իր քաղաքական պայքարում ձեզ ներքաշած գործչին... խնդրում եմ, շատ եմ խնդրում, հիշեք էս պահը, էս օրը... որ ձեզ մեղադրեք ու գոնե հետագայում չկրկնեք հին սխալները՝ մտածելուց հրաժարվելը...

...սրան-նրան մերժելուց ու հրաժարական պահանջելուց պարտադիր չէ մերժել միտքը ու հրաժարվել մտածելուց...

© Հակահեղափոխական

Վահան Ասատրյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հեղափոխություն

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին