Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակվելու երեք նոր դեպք: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության պետական կոմիտեի տարածած հաղորդագրությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, երեք նոր դեպքերից մեկը գրանցվել է հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում, իսկ մյուս երկու դեպքերը ներմուծվել են:
Բացի այդ, մեկ օրում 80 մարդ բուժվել է կորոնավիրուսային վարակից, և մահվան դեպքեր չեն գրանցվել:
Ներկայումս հիվանդ է համարվում 723 քաղաքացի, որից 52 քաղաքացու վիճակը որպես ծանր է գնահատվում:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-2019 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: