f

Անկախ

Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև նա ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ. Նարեկ Մալյան


Այս ամենը դարձել է ուղիղ եթերում հեռարձակվող արկածային սերիալ և այսօրվա սերիան ինձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Գրիգոր Մինասյանին, Ազատ Ադամյանին ոստիկանություն տանելն էր։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Լրագրողների հետ հանդիպման սկզբում Նարեկ Մալյանը նախ շնորհավորեց Բանակի օրվա կապակցությամբ ու նշեց, որ իրեն բերման ենթարկած ոստիկաններին էլ է շնորհավորել։
Հետո անդրադարձավ այսօր իրենց բերման ենթարկելուն։

«Ես ունեմ հստակ տեղեկատվություն, որ երեկ երեկոյան Լարիսա Մինասյանը՝ Սորոսի գրասենյակի ղեկավարը, տրանսիստիտների քարոզը կազմակերպող, ադրբեջանասեր, բանակը թուլացնող Լարիսա Մինասյանը խիստ դժգոհ է մնացել իր մոտ վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ընթացքում սորոսի գրասենյակին վերաբերող հատվածից, քանի որ վարչապետը մեղադրել է սորոսի գրասենյակին նախկին իշխանությունների հետ համագործակցելու համար։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է Սորոսի հիմնադրամին՝ նախկին իշխանության հետ համագործակցության մեջ մտնելու և այդ համագործակցության ընթացքում ապօրինի իշխանությունը պահելուն աջակցելու գործողությունների մեջ: Նա բաց թողեց մի կարևոր մանրուք՝ իրենք ինչո՞ւ են հանդուրժում Սորոսի հիմնադրամի գործունեությունը: Այդ հարցին ես կպատասխանեմ՝ Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը Հայաստանում, որովհետև այդ գրասենյակը Նիկոլ Փաշինյանի համար ապահովում է միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ՝ հեղափոխական առաջնորդի կերպար»,-ասաց Մալյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետն ասել է՝ կարող է իրականացնել «սորոսականների» հետ կապված հետաքննություն. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ: Նա զբաղված է օդ տատանելով»,-ասաց«ՎԵՏՕ»-ի ղեկավարը՝ նշելով, թե որևէ հետաքննության դեպքում պատրաստ է օգտակար լինել:

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ Մալյանն ասաց, թե դա «մանուշակ մանկապարտեզի» սերիա էր: «Կիրառեցին հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթաներ, ինչը, եթե իմ պարագայում հասկանալի էր, քանի որ ինձ կասկածում էին ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ, ապա Արթուր Դանիելյանի և «Ադեկվադ» միաբանության մյուս ներկայացուցիչների դեպքում տարօրինակ էր, քանի որ նրանք  թմրանյութեր պահելու կասկածանքով էին բերման ենթարկվել»,-ասաց Մալյանը՝ նշելով, թե այդ կասկածները շատ ծիծաղելի էին:

Նա նաև ասաց, թե հայտարարություն ունի անելու. «Չգիտեմ՝ ապօրինի զենքի փնտրտուքն ուր կհասցնի վարչապետին, բայց նրան կից «մոլախոտերին» ուզում եմ տեղակացնել, որ իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել այսօրվա իշխանությանը, որովհետև անընդհատ ծաղրուծանակի են վերածում իրենց աշխատանքը: Ես այդ իրավապահ համակարգի կոնկրետ ուղղություն ներկայացնող մարմիններից մեկի հետ ունեմ պայմանավորվածություն՝ որ օրն այս ամենն ավարտվի, որ օրը երկրում տեղի ունենա հեղափոխություն, որ օրը պետությունը դուրս կբերենք օտարերկրյա գործակալական ցանցի տակից, այդ նույն օրը մարդը, որը ներկայացնում է իրավապահ համակարգը և ուղիղ կապ ունի սեկտ համակարգին, այդ օրը ամբողջությամբ փակելու է իմ տված ցուցակով մարդկանց սեկտը, Հայաստանից դուրս գալու նրանց բոլոր հնարավորություններն ի չիք են դառնալու»,-ասաց նա՝ նշելով, թե մեծ ցուցակ է:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։

Նարեկ Մալյան մամուլի ասուլիս

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին