Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի անդամ Աիդա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ շենքի բակից բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին:
«Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին»,- ասված է գրառման մեջ:
Ավելի ուշ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Քիչ առաջ բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը: Նա գտնվում է 6-րդ վարչությունում, գնում եմ այնտեղ»,- ասված է գրառման մեջ: