f

Անկախ

Հայաստանի հեքիաթային քաղաքականությունը


Որպեսզի ամբողջական ու խորքային պատկերացում կազմենք Հայաստանի քաղաքական իշխանության մասին, պետք է ճանապարհորդենք մեկ դար հետ և լսենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մարգարէություն դարձած հեքիաթներն ու առածները։

Առավել արդիական է նրա երեք գլուխգործոցները, որոնցից «Շունն ու կատուն» առածը նկարագրում է հայկական բիզնես մենթալիտետը, իսկ «Քաջ Նազարն» ու «Սուտլիկ ոսկանը» ամբողջությամբ պատկերում և արտացոլում են քաղաքականության մասին հայկական մենթալ պատկերացումները։

Հատկանշական է, որ հանճարեղ բանաստեղծը ավելի քան հարյուր տարի առաջ մեկին մեկ նկարագրել է այսօր Հայաստանում տեղի ունեցողն ու դրա նկատմամբ հանրության արձագանքը։

Սեփական ստվերից սարսափող և կնոջ կողմից անընդհատ ստորացման ու նվաստացման ենթարկվող Նազարը երջանիկ պատահականությամբ սպանում է մի քանի ճանճ, իր վախից ընկնում վագրի վրա ու դառնում ՓՐԿԻՉ, հերոս, համընդհանուր հիացմունքի ու պաշտամունքի օբյեկտ։ Իսկ իրականում նա նույն Նազարն էր, բան չէր փոխվել, էն որ գիշերը երազում էր քարվան կտրելու մասին, բայց վախենում էր տանից դուրս գալ։

Սակայն միայն «Քաջ Նազարը» բավարար չէր լինի մեր այսօրվա իրավիճակն ամբողջ բովանդակությամբ ներկայացնելու համար, քանի որ այս հեքիաթում բացակայում էր մի շատ կարևոր բաղադրիչ. ՍՈՒՏԸ, ՇԱՏ ՄԵԾ ՍՈՒՏԸ, որը լրացվում է «Սուտլիկ ոսկանը» հեքիաթով և ամբողջացնում պատկերը։

Մեր հեքիաթային իրականության մեջ պաթոլոգիկ ստախոս ոսկան նազարը հայ արդի քաղաքական կյանքի հայելային արտացոլումն է, որի մեջ յուրաքանչյուրը տեսնում է իրեն, որպես հեքիաթի հերոս, գործող սուբյեկտ, որոշում կայացնելու իրավունք ունեցող էակ, իսկ իրականում՝ պարզապես խամաճիկ, որի թևերին կապած թելերով կառավարում են իր բոլոր շարժումները, մտքերն ու հույզերը։ Իսկ այդ թելերն են սուտն ու կեղծիքը, շատախոսությունն ու զազրախոսությունը, պոռոտախոսությունն ու զրպարտանքը, հորինված ու խնամքով տարածված միֆերը։

Հեքիաթից դեպի իրական կյանք անցումը բարդ է, քանի որ հեքիաթում ամեն բան լավ ավարտ ունի, իսկ իրական կյանքում, որպես կանոն, անխուսափելի են հուսահատությունն ու հիասթափությունը, խաբված ու լքված լինելու ծանր զգացումը։

Մոտենում է խոստովանության պահը, երբ մենք քաջություն և համարձակություն կունենաք ընդունել ու խոստովանել, որ ՓՐԿԻՉՆԵՐ ու ՄԵՍԻԱՆԵՐ քաղաքականության մեջ չկան, կան կոնկրետ խնդիրներ և դրանց լուծման մեխանիզմներ, ծրագրեր, ռազմավարություններ ու հայեցակարգեր, որոնք ամբողջանում ու մեկտեղվում են մեկ երևույթի մեջ, որը ընդունված է կոչել ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ։

Մեր կյանքում բան չի փոխվելու և մենք շարունակելու ենք անիծել մեր բախտն ու հայհոյել պետությունն ու իշխանություններին, քանի դեռ կույր սիրուց ու պաշտամունքից չենք անցել հավատի և վստահության, քանի դեռ չենք գիտակցել, որ խնդիրները խոսելով չեն լուծվում, շատ ու անիմաստ խոսելով և ամենուրեք մեղավորներ նշանակելով իրավիճակը չի փոխվում։

Ես հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ մեր կյանքում վերջին երկու տարիների ընթացքում, լուրջ դաս էր բոլորիս համար և այսուհետ մենք այլևս չենք սխալվի, չենք խաբվի կեղծ բարեպաշտների ու սուտ ժողովրդասերների դատարկ ու պաթետիկ ելույթներին։

Ամեն ինչ լավ է լինելու,

ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ։

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին