Վերաքննիչ քրեական դատարանում՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, տեղի է ունենում Վերաքննիչ քրեական դատարանի նիստը։ Քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Նշենք, որ սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Պապոյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։
Դեկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։