f

Անկախ

​Կանայք և իշխանությունը. երկու հայացք


Մարտ Հելմեն

Էստոնացի քաղաքական գործիչ, ՆԳՆ ղեկավար Մարտ Հելմեն մեծ աղմուկ է առաջացրել իր արտահայտություններով Ֆինլանդիայի նորընտիր վարչապետ Սաննե Մարինի մասին:

 Հելմեն հիշել է Լենինի խոսքերը իշխանությունում խոհարարուհիների մասին և հայտարարել է, որ «կարմիրները» փորձում են ոչնչացնել ֆիննական պետությունը: Իսկ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ կանայք անհերքելիորեն տղամարդկանցից լավն են, և պնդել է, որ եթե աշխարհի յուրաքանչյուր երկրում կանայք կառավարեին, կենսամակարդակն ընդհանուր առմամբ կբարձրանար:

Դեկտեմբերի 15-ին Մարտ Հելմեն մասնակցել է "Räägime asjast" («Խոսենք գործի մասին») հաղորդմանը, որում խոսք է եղել Ֆինլանդիայի նոր կառավարության և վարչապետ Սաննե Մարինի մասին:

«Այն բանից, ինչ տեղի է ունեցել Ֆինլանդիայում, պարզապես մազերդ բիզ-բիզ են կանգնում: Այդ կապակցությամբ ես հիշեցի Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքը, թե յուրաքանչյուր խոհարարուհի կարող է նախարար դառնալ,- մեջբերել է Հելմեին էստոնական Postimees թերթի ռուսերեն օնլայն տարբերակը:- Այնտեղ հենց տեսնում ենք, թե ինչպես է վաճառողուհին բարձրացել մինչև վարչապետի պաշտոնը և ինչպես ուրիշ փողոցային ակտիվիստներ և չկրթված մարդիկ դարձել են կառավարության անդամ»:

«Կարմիրները (...) եկել են իշխանության և փորձում են լուծարել ֆիննական պետությունը»,- Հելմեի այս խոսքն էլ մեջբերել է Delfi կայքէջի էստոներեն տարբերակը:

Սաննա Մարին
 Սաննե Մարին

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը պատասխանել է նրան իր ֆեյսբուքյան էջում. «Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով: Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է շատ բանի հասնել համառ աշխատանքով: Կարող ես լինել վարչապետ, եթե ուզում ես վարչապետ լինել: Առանց բանվորների Ֆինլանդիան չէր կարող գոյատևել: Ես հպարտանում եմ յուրաքանչյուր աշխատակցի, պրոֆեսիոնալի և ձեռնարկատիրոջ աշխատանքով»:

Իսկ Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսոնն արտահայտվել է թվիթերում: «Դա կարելի է գործածել Ֆինլանդիայի՝ որպես երկրի բրենդ ստեղծելու համար: Ֆինլանդիա՝ երկիր, որտեղ խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ»:

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը զանգել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստեին և ներողություն է խնդրել, նաև խնդրել է նույնը փոխանցել վարչապետին: Հրապարակային ներողություն են խնդրել նաև արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովը և արտգործնախարարը: Ընդդիմադիր Բարեփոխումների կուսակցությունը պահանջել է Հելմեի հրաժարականը, հակառակ դեպքում խոստացել է նախաձեռնել անվստահության քվեարկություն: Իսկ եվրապատգամավոր Յանա Տիիմը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Հելմեն ճիշտ չի մեջբերել Լենինի խոսքը: Իրականում Լենինն ասել է, որ յուրաքանչյուր խոհարարուհու կարելի է սովորեցնել պետություն կառավարել: Յանա Տօօմը, լինելով վարչապետական Կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչ, հարց է տվել, թե ինչ գործ ունի Հելմեն կառավարությունում: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն էլ գրել է ֆեյսբուքում, որ Ֆինլանդիան Էստոնիայի դաշնակիցն է և նշել է առաջին դրական հաղորդակցությունը Ֆինլանդիայի նոր գործընկերոջ հետ:

Այս համատարած ճնշման տակ, ի վերջո, Հելմեն, թեպետ չուզենալով, ներողություն է խնդրել:

Բարաք Օբամա
Բարակ Օբամա

Ելույթ ունենալով Սինգապուրում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թեպետ կանայք կատարյալ չեն, «անտարակուս ավելի լավն» են, քան տղամարդիկ:

Օբաման նշել է, որ աշխարհում խնդիրների մեծ մասը ստեղծում են տարեց մարդիկ, հիմնականում՝ տղամարդիկ, որոնք կառչում են իշխանությունից:

ԱՄՆ 44-րդ նախագահը նաև խոսել է քաղաքական բևեռացման և սոցցանցերը որպես կեղծ տեղեկություններ տարածելու գործիք օգտագործելու մասին:

Փակ միջոցառման ժամանակ, որը նվիրված էր ղեկավարման խնդիրներին, Օբաման խոստովանել է, որ լինելով իշխանության ղեկին՝ հաճախ է մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն կանայք կառավարեին:

«Կանա՛յք, ուզում եմ ասել ձեզ, որ դուք կատարյալ չեք, այդուհանդերձ կարող եմ անվարան պնդել, որ դուք մեզնից լավն եք: Ես բացարձակապես համոզված եմ, որ եթե մի երկու տարի մոլորակի յուրաքանչյուր երկիր կանայք ղեկավարեին, ապա դուք դեպի լավը նշանակալի փոփոխություններ կտեսնեիք ամեն ինչում, սկսած կենսամակարդակից մինչև ուրիշ ցուցանիշները»,- ասել է նա:

2017 թ. լքելով Սպիտակ տունը՝ Օբաման կնոջ հետ ստեղծել է հիմնադրամ, որն օգնում է սկսնակ քաղաքական առաջնորդներին ամբողջ աշխարհում: Անցած շաբաթ Բարաք և Միշել Օբամաներն այդ հիմնադրամի աշխատանքների շրջանակներում եղել են Կուալա Լումպուրում:

Աղբյուրը՝ bbc.com/russian

Ֆինլանդիա ԱՄՆ Սաննե Մարին Մարտ Հելմե Բարաք Օբամա

Այլ հոդվածներ հեղինակից

Թրքասերի գրառման բովանդակությունը. շանտաժ, մանիպուլյացիա, հիվանդագին երևակայություն, սուտ
Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը, սակայն շարունակում է պայքարը. նա հայտարարություն է տարածել
Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ․ Ս Պետրոսյանը՝ Փաշինյանին
Արմեն Աշոտյանը բացահայտում է Նիկոլ Փաշինյանի ստերը՝ կապված կազանյան փաստաթղթի հետ
Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերին Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակը․ լուսանկար
Եթե մենք 2018թ․-ին Հայաստանի ղեկավար ընտրեինք որևէ ադրբեջանցու, վստահաբար նա ավելի պակաս արդյունավետ էր քայքայելու Հայաստանը ու հայ ազգը
Նիկոլ Փաշինյանը , քիչ առաջ կատարած գրառմամբ խոստովանում է , որ ինքը ո'չ թե երկրի ղեկավար է , այլ քոմենթ կարդացող , քոմենթներով առաջնորդվող թերթի խմբագիր
Ճիշտը մեկն է՝ չես դադարեցրել ավելի վաղ, որ քեզ չասեն «հող հանձնող», դու մաշել ես մեզ, սպանել ես այդքան մարդ մի բանի համար՝ որ ասես «դե ինչ անեմ , կռվեցինք, բայց դե պարտվեցինք»
GPS-ով որոշվող հայրենիք
Նիկոլի արածը ստորություն չէ, դավաճանություն չէ։ Դա ստորությունից ու դավաճանությունից անդին է.Անդրանիկ Թևանյան
Իշխանական պրոպագանդային որևէ կերպ ձեռք չի տալիս խոսել Ապրիլյանից հետո Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցություններից, երբ Ալիևը բողոքում էր,
Եթե դուք իսկապես ուզում եք որ կոնկրետ հարցերը սկսեն լուծվել, եթե իսկապես սրտներդ ցավում է, առաջինն այդ չեղած իշխանությանը ասեք, որ ինքը չկա
Նիկոլը խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը, բայց ինքը մերժել է ու վերջում այս կործանարար փաստաթուղթը ստորագրել։
Նիկոլը խոստովանում է, որ իր համար, փաստորեն, շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հայրենիքը, Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհերը, ազգային աղետը
Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել.Փաշինյան
Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը
Որոշ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահի՝ եկեղեցի այցի և հանդիպման մասին տարածել են մտացածին տեղեկություններ.աշխատակազմ
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է զինծառայողների ծնողների և հարազատների հետ
«ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» —ը Հայաստան ներմուծեց հերթական ինքնաթիը՝ BOEING 737-400 ։
Այրում են Արշակ Զաքարյանի ռեստորանը Քարվաճառում
«Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին
«Հողատու» Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին չհետեւելու ֆլեշմոբ. 48 ժամում հետեւորդների թիվը նվազել է 72 հազարով
«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am
Մտավորականն իրավունք չունի այդչափ կույր լինել…
Պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանի և Դավիթ Շահնազարյանի առաջարկին այլ արձագանքի դեպքում, միգուցե պատերազմն այլ ելք ունենար
Ավելին
Ավելին