f

Անկախ

Ներքին Հանդում թշնամին ամրաշինական աշխատանքներ է կատարում. Ինչ իրավիճակ է տիրում այս պահին Սյունիքում և Կութում


Տեղեկություններ էին տարածվել, որ երեկ՝ սեպտեմբերի 25-ին Գորիսի օդային տարածքում թշնամու անօդաչուներ են նկատվել` վեցից-յոթ հատ:

Ankakh.com-ի հետ զրույցում  Գորիսի համայնքապետարանի աշխատակիցը, որը խնդրեց իր անունը գաղտնի պահել, ասաց, որ իրականում ոչ թե անօդաչուներ չեն նկատվել երկնքում, այլ էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով տագնապի ազդանշանն է երեք անգամ միացել մի քանի րոպե երկարությամբ:

՛՛Բարեբախտաբար կարողացել են աշխատակիցները արագ անջատել ու ազդանշանն այդքան էլ երկար չի աշխատում: Անօդաչուների մասին լուրը այդ ազդանշանի պատճառով են տարածվել, իրականում ոչ մի անօդաչու էլ երեկ ոչ էլ այսօր  գորիսի երկնքում չեն նկատվել՚՚,-ասաց համայքնապետարանի աշխատակիցը:

Կապ հաստատեցինք նաև Գորիս համայնքի Վերին ու Ներքին Խնձորեսկների վարչական ղեկավար Երվանդ Մալունցն ասաց, որ գյուղի տղամարդիկ շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել և որ դա իրենց համար կենսակերպ է դարձել: Թշնամու կողմից որևէ շարժ կամ փոփոխություն չի նկատվել:

Նույն իրավիճակն է նաև Գորիս համայնքի Շուռնուխ, Բարձրավան ու Որոտան գյուղերում: Մեզ տեղեկացրին, որ թշնամական զինծառայողների թվի կամ դիրքերի փոփոխություն չկա, շարժ չկա, սակայն, չնայած դրան՝ հայկական գյուղերի բնակիչները աչալուրջ են ու հետևում են վերջիններիս ամեն մի քայլին:

Սիսիանի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն ասաց, որ իրենց գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղացիներն այսօր ակտիվ մասնակցել են ՏԻՄ ընտրություններին: ՏԻՄ ընտրություններով են զբաղված եղել նաև Սիսիանի Անգեղակոթ գյուղում: Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանն ասաց, որ թշնամու կողմից որևէ գործողություն, կրակոց կամ անհանգստության այլ նշան չի դրսևորվել:

Իրավիճակը փոքր ինչ այլ է Ներքին Հանդում, որտեղ չնայած վերջին պատերազմից հետո մեկ անգամ է թշնամու կողմից կրակոց արձանագրվել, սակայն վերջիններս ամրաշինական աշխատանքներ են տանում դիրքերում: Ankakh.com-ին այդ մասին տեղեկացրեց Ներքին Հանդ բնակավայրի բնակիչներից մեկը: Վերջինիս խնդրանքով անունը չենք հրապարակում, քանի որ Ներքին Հանդի բնակիչն ասաց, որ իրենց մյուս գյուղացին, որը լրագրողներին տեղեկատվություն էր տրամադրել թշնամու տեղադրության վերաբերյալ, ճնշումների էր ենթարկվել:

Ներքին Հանդի բնակիչն ասաց, որ թշնամին Ներքին Հանդի գրաված դիրքերում մեծացնում է իր զինվորականների թիվը և շատ ակտիվ աշխատանքներ են տանում ամրաշինական:

Սյունիքի Տեղ համայնքում ևս հանդարտ է, իսկ Խնածախ և Խոզնավար գյուղերում թշնամին սադրանքների չի դիմել, հանդարտ է: Այդ մասին մեզ տեղեկացրին երկու գյուղի բնակիչները, ովքեր նշեցին, որ թշնամու դիրքերն այնքան մոտ են իերնց, որ ամեն մի տեղաշարժը կարողանում են դիտարկել:

Կապ հաստատեցինք նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն ասաց, որ բնակիչները դեռևս շարունակում են վերադառնալ գյուղ:

Ավագյանը Ankakh.com-ին ասաց, որ գյուղի բնակչության մեծ մասը չի վերադարձել, բայց բոլորն էլ կվերադառնան, իսկ գյուղը սկսել է ապրել իր առօրյա կյանքով: Թշնամու կողմից կրակոց կամ այլ սադրանք չի դիտարկվել այս օրերին:

 

Ադրբեջան հարձակում Ներքին Հանդ Սյունիքի մարզ Հայաստան խմբագրի ընտրանի Հայկա Ալոյան

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին