f

Անկախ

Անգամ եթե որոշում ենք ագրարային երկիր լինել, միևնույն է, գիտություն է պետք հաջողելու համար․գիտնական


Գիտությունը կարևորելու և խրախուսելու ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ կա՝ հաշվի առնելով պետական քաղաքականությունը և գիտության ֆինանսավորման ավելացումը։ Սակայն սա դեռ ճանապարհի սկիզբն է, և արդյունքները տեսանելի չեն։ Դրա համար ժամանակ է պետք, կարծում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Ակուստաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածու Ռուբեն Չիլինգարյանը՝ կարևորելով, որ գիտության խրախուսմանն ուղղված գործողությունները լինեն շարունակական։ 

 Չիլինգարյանը կարևորում է, որ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումից բացի արագ տեմպերով քայլեր ձեռնարկվեն գիտական լաբորատորիաների վերազինման ուղղությամբ։ Ասում է՝ հին և չաշխատող սարքավորումներով հնարավոր չէ մրցունակ գիտական արդյունք ապահովել։ Նաև ընդգծում է՝ Հայաստանի գիտական ցուցանիշները կարող էին շատ ավելին լինել, եթե ստիպված չլինեին ժամանակ վատնել հին ու չաշխատող սարքերին այլընտրանք գտնելու, երբեմն էլ նորը ստեղծելու ուղղությամբ։  

«Վերազինված լաբորատարիաներ ունենալու  պարագայում կարող ենք  ավելի արագ ու ավելի լավ արդյունքներ արձանագել»,- ասում է նա։

 Շարունակելով գիտության ոլորտի խնդիրների թվարկումը՝ Չիլինգարյանը կարևորում է սերնդափոխության հարցը։ Ասում է՝ բավարար թվով երիտասարդներ գիտություն չեն գալիս, ինստիտուտներում գիտաշխատողների զգալի մասը 70-անց է։ «Երիտասարդությունը նախընտրում է գնալ ՏՏ ոլորտ, քանի որ այնտեղ նյութը կարող ես ավելի հեշտ յուրացնել և սկսել շուտ գումար վաստակել»,-ասում է նա՝ հավելելով, որ գիտնական դառնալու համար առնվազն 10 տարի է պահանջվում, բացի այդ  աշխատանքային պայմաններն ու վարձատրությունը գրավիչ չեն։ Արդյունքում գիտության ոլորտ գալիս են միայն նվիրյալները, որոնք, սակայն, կրիտիկական զանգված չեն կազմում և միայն նրանցով հնարավոր չէ գիտության ոլորտում պատշաճ սերնդափոխություն ապահովել։  

Չիլինգարյանը նաև նշում է՝ իր ուսման տարիներին ֆիզիկայի ֆակուլտետում ուսանողների թիվը 120-150 էր, մինչդեռ հիմա հաշված դիմորդներ են այդ մասնագիտությունն ընտրում։

 «Երիտասարդների համար գիտությունը գրավիչ դարձնելու համար առաջին հերթին պետք է մեծացնել ֆինանսավորումը։ Աշխատավարձերի ներկա բարձրացումը բավարար չէ, մանավանդ որ կրտսեր գիտաշխատողների դեպքում ավելի շատ սիմվոլիկ բարձրացում էր»,-ասում է նա՝ հավելելով, որ անգամ այդ պարագայում տարիներ են պետք նկատելի արդյունք ունենալու համար։

 «Մենք հիմա գիտական դպրոցները կորցնելու խնդրի առաջ ենք։ Սերնդափոխությունը շուտ պետք է իրականացվի, որ հնարավորինս կորուստներ չունենանք։ Առնվազն 10-15 տարի է պետք դրա համար, ուստի օր առաջ պետք է սկսենք»,- ասում է նա։

 Չիլինգարյանն ասում է՝ պետության մակարդակով ամեն բան կիրառական ոլորտ տանելու միտում է նկատվում, քանի որ ուզում են արագ արդյունք ստանալ։ Սակայն առանց հիմնարար գիտության կիրառականը գոյություն ունենալ չի կարող։ 

  «Եթե հիմնարար գիտություն չունենանք, չենք ունենա նաև նյութ, որը կարելի է կիրառական ոլորտ տանել։ Ճիշտ է, ֆունդամենտալ գիտությունը որոշ ժամանակ հետո է արդյունք տալիս, բայց առանց դրա հնարավոր չէ գիտություն ունենալ։ Ֆունդամենտալ գիտությունը տան հիմքն է, առանց դրա տան պատերը կանգուն լինել չեն կարող լինել»,-ասում է Չիլինգարյանը։

Նա նաև շեշտում է՝ որևէ պետություն չի կարող առանց գիտության ապագա ունենալ, անգամ եթե որոշում ենք ագրարային երկիր լինել, միևնույն է, գիտություն է պետք հաջողելու համար, քանի որ ամեն ինչի հիմքում գիտությունն է։  

Խոսելով մեր ունեցած գիտական պոտենցիալից՝ Չիլինգարյանն ասում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հետընթաց ենք ունեցել, սակայն այսօր էլ կան ոլորտներ, որտեղ ունենք բավարար պոտենցիալ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համար։ Ասում է՝ կիրառվում է նաև մեր արտերկրի հայրենակիցների ներուժը ներգրավելու փորձը։ Նա վստահ է՝ առավել մեծ արդյունավետության համար պետության մակարդակով պետք է առանձնացվեն գերակա համարվող ոլորտներ և դրանց խրախուսման ուղղությամբ առավել ինտենսիվ աշխատանքներ տարվեն։ Այդ պարագայում անհրաժեշտ ոլորտներում պոտենցիալի պակասի խնդիր չենք ունենա։


 

գիտություն գիտության ֆինանսավորում ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ խմբագրի ընտրանի գիտության զարգացում ՀՀ ԳԱԱ Հայաստան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին