«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, ով հունվարի 26-ի առավոտյան մահացել էր իր սեփական ուղղաթիռի վթարից, կնոջ՝ Վանեսա Բրայանթի հետ պայմանավորվածություն են ունեցել երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով, հայտնում է People հանդեսը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
«Նա ու Վանեսան պայմանավորվածություն ունեին երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով»,-ասել է Բրայանթների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։
Կոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Նրանցից մեկը՝ 13-ամյա Ջինան, Կոբի Բրայանտի հետ գտնվել է ուղղաթիռում ու վթարի հետևանքով մահացել է։
Կալաբասաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել։