Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Սերգեյ Ավդեևը «Росси 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հևոցը կորոնավիրուսային վարակի ամենակարևոր ախտանշանն է: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, COVID-2019-ով վարակման մասին, նախևառաջ, հուշում են ոչ թե հազը կամ տապը, այլ օդի անբավարարությունը:
Ավդեևը խորհուրդ է տվել քաղաքացիներին ուշադիր հետևել իրենց զգացողություններին և առաջին իսկ ախտանշանների հայտնաբերման դեպքում բժշկական օգնության դիմել:
Ռուսաստանում ներկայումս գրանցվել է կորոնավիրուսային վարակի 87147 դեպք, մահացել է 797 մարդ, բուժվել է 7346-ը: