f

Անկախ

Մեկուսացման հետևանքները սննդաբանի դիտանկյունից․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել մարդկանց դժգոհությունները՝ պայմանավորված օրվա ընթացքում անկանոն սննդի ընդունումով և քաշի ավելցուկով։ Ուստի պատահական չէ մեր զրույցը սննդաբան Գայանե Շահխաթունու հետ։

-Տիկին Գայանե, սկզբում անդրադառնանք սննդաբանի մասնագիտական առանձնահատկություններին և Ձեր կենտրոնի՝ «Innery by ECO Group»-ի գործունեությանը։

-Ես իմ մասնագիտությամբ աշխատում եմ մոտ 17 տարի։ Զբաղվում եմ ճիշտ սննդի  միջոցով մարդկանց քաշի կարգավորմամբ։ Սննդաբանը նաև վերացնում է պաթոլոգիաները, առողջացնում մարդուն, բերում իր ճիշտ ֆիզիոլոգիական վիճակին։ Մեր ընկերության ուշադրության կենտրոնում է ոչ միայն մարդկանց ավելորդ քաշն ինքնին, այլև դրանով պայմանավորված մի շարք խնդիրներ։ Ես իմ ընկերության սննդաբանն եմ։ Ունենք նաև էնդոկրինոլոգ՝ Հասմիկ Աբովյանը, ում հետ միասին զբաղվում ենք պաթոլոգիաներով և ոչ պաթոլոգիաներով։ Քաշ կորցնելու համար կազմում ենք հատուկ սննդակարգեր՝ կախված մեզ դիմող մարդու հասակից ու քաշից, տարիքից և այլ գործոններից։ Ճիշտ սննդակարգի դեպքում մարդը կարող է ամեն ինչ ուտելով քաշ կորցնել և ակտիվացնել նյութափոխանակությունը։  

Ժամանակի ընթացքում հասկացանք՝ մեր կենտրոնը կարող է նաև առաքումներ կազմակերպել, հատկապես, այն մարդկանց համար, որոնք զբաղվածության պատճառով չեն կարող ժամանակ տրամադրել իրենց սննդի կարգավորմանը։ Ուստի մենք առաքում ենք արդեն պատրաստած, տվյալ մարդու համար նախատեսված բալանսավորած սնունդ։ Այն ոչ միայն բավարարում է սննդային հաճույքները, այլև առանց տհաճ զգացողությունների է իջեցնում ավելորդ քաշը։ Արդյունքում ունենում ենք ամսական 5-8 կգ քաշի անկում։ Ամենակարևորն այն է, որ նիհարելու ընթացքում կիրառված պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում այդ կորցրած քաշը հետո չի վերականգնվում։  

-Ի՞նչ զբաղվածություն ունեք այժմ՝ արտակարգ դրության պայմաններում։      

-Իրականում իմ կյանքում շատ բան չի փոխվել։ Քանի որ գործս սննդի հետ է կապված, և տրամաբանական է, որ քիչ փոփոխություն կլիներ։ Կարող եմ անգամ ասել՝ այժմ ավելի ծանրաբեռնված եմ աշխատում, քանի որ,  պայմանավորված մարդկանց ամենօրյա սթրեսներով, քիչ շարժվելով և այլ նման խնդիրներով, քաշի ավելցուկը դառնում է հաճախակի հանդիպող մտահոգություն։ Հաճախորդներս ամենօրյա կապի մեջ են ինձ հետ, անգամ զուգահեռ նոր մարդկանց հետ եմ աշխատում, որոնք հենց տանը նստելու արդյունքում են բախվել քաշի ավելցուկի խնդրին։ Այս մեծ պահանջարկին զուգահեռ մարդիկ ունեն հստակ ֆինանսական խնդիրներ, ուստի կենտրոնը զեղչեր է անում՝ ավելի հասանելի դարձնելով մեր ծառայությունները։  

-Սննդաբանի մասնագիտությունը հավանաբար ենթադրում է ունենալ նաև հոգեբանական հմտություններ։

-Այո, իհարկե։ Մեկը, որ զբաղվում է ֆիզիոլոգիայով, պիտի ունենա հոգեբանական գիտելիքներ ու փորձառություն, քանի որ մարդն իր օրգանիզմն է վստահում քեզ։ Ընդ որում, ես սա ասում եմ ոչ միայն սննդաբանների, այլև բոլոր ոլորտների բժիշկների մասին։ Եթե չկարողացար մարդուն հոգեբանորեն տրամադրել իր խնդիրների լուծմանը, հաջողության չես հասնի։ Մենք, որպես պրոֆեսիոնալ ընկերություն, ունենք մեր հոգեբանը։ Համագործակցությունը տարբեր մասնագետների հետ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Ունենք նաև սեքսապաթոլոգ, քանի որ հաճախորդների մի մասի մոտ առկա են այնպիսի խնդիրներ, որոնցով սննդաբանն ուղղակի իրավունք չունի միայնակ զբաղվելու։  

Այս օրերին մարդիկ առավել շատ են տուժել հոգեպես։ Աշխատանքի չգնալը, դրանով պայմանավորված ֆինանսական խնդիրները, տանից դուրս չգալը, պարապության զգացողությունը և բազում այսպիսի հարցեր պատճառ են դառնում, որ մարդը սկսի հավելյալ սնունդ ընդունել։ Պատճառն այն է, որ սթրեսի ժամանակ արտադրվում է այնպիսի հորմոն, որն անընդհատ ուտելու ցանկություն է առաջացնում։  

-Տիկին Գայանե, իսկ այս օրերին հնարավո՞ր է արդյոք պահպանել ճիշտ սննդակարգ։

-Ոչ միայն կարելի է, այլև այս վիճակն ինչ-որ առումով կարող է խթան հանդիսանալ, որ մարդն ավելի շատ ժամանակ ունենա մտածելու իր օրգանիզմի մասին։ Մարդկանց տրված այս ազատ ժամանակը կարող է մոտիվացիայի պատճառ դառնալ։ Հենց այս ընթացքում իմ ՖԲ էջերում տեղադրում եմ տարբեր սննդակարգեր, որոնցից օգտված մարդիկ ակտիվորեն հաջորդ օրերին մեկնաբանությունների բաժնում գրում են, թե, ասենք, երկու օրվա ընթացքում որքան քաշ են կորցրել, և սպասում են հաջորդ ուղղորդումներին։ Եթե մարդն ունի մեծ ցանկություն և համառ կամք, ինքն իրենով զբաղվելու համար սա շատ հարմար ժամանակ է։    

-Ավելորդ քաշի խնդիրը, բացի սննդից, հնարավո՞ր է կարգավորել այլ ճանապարհներով։

-Հիմնականը սննդակարգն է, բայց քաշի կորստին կարող է նպաստել նաև որևէ սպորտաձևով զբաղվելը։ Ճիշտ քանակի կալորիայի ընդունումն ու կալորիայի հաշվարկված ծախսը կարող են հանգեցնել քաշի կորստի։ Բայց այս ամենի կարգավորումը պետք է նախևառաջ կատարի մասնագետը, որ հետագայում մարդու առողջությունն ավելի շատ չվնասվի։ Ուղղակի մեր ժողովուրդը սկզբից փորձում է ինքնուրույն գլուխ հանել, և միայն տարատեսակ հոգեբանական ու ֆիզիկական սխալներից հետո է դիմում մասնագետին՝ երբեմն արդեն բավական վնասներ հասցրած լիենլով սեփական օրգանիզմին։ Ամենապարզ օրինակներից՝ մարդիկ պիտի հասկանան, որ չի կարելի առանց մասնագիտական մոտեցման նիհարել 15-20 կգ։  

-Ինչու՞ ենք մենք դժվար հասկանում, որ ճիշտ ընտրված սննդակարգն իրապես մեծ նշանակություն կարող է ունենալ մեր առողջության հարցում։

-Խնդիրը նախ նրանում է, որ ԽՄ տարիներին դաստիարակված մարդկանց շատ դժվար է սննդի հարցում նոր բաներ սովորեցնել։ Անգամ քարացած արտահայտություններ կան, որոնք ինքնին խոսում են այս ամենի մասին։ Բայց կարծում եմ՝ եկել է մարդու «բախտավորությունը» «չաղության» հետ չասոցացնելու ժամանակը։ Ամեն դեպքում առկա կարծրատիպերով հանդերձ բավականին առաջ ենք գնացել։ Ասեմ ավելին, այժմ մենք շատ ավելի լավ վիճակում ենք, քան, օրինակ՝ Ամերիկան։ Ամերիկայի մեր հաճախորդները, որոնց հետ ի սկզբանե աշխատել ենք օնլայն՝ մեր սննդակարգերի միջոցով հսկելով նրանց քաշի նվազեցումը, շատ ավելի վատ վիճակում են։ Նրանց ավտոմատացված կյանքում արագ սնունդ հասկացությունը դարձել է գերիշխող, որից էլ շատ դժվար են անցում կատարում առողջ սննդակարգի։  

-Մեր հասարակությունն այսօր պատրա՞ստ է անցում կատարելու ճիշտ սննդակարգի։ Եվ հետաքրքիր է՝ առողջ սնունդն ի՞նչ դրական հետևանքներ կարող է ունենալ մեր կյանքում։  

-Իմ գործունեության սկզբում հաստատ կպատասխանեի՝ ոչ, բայց այժմ բավական ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ավելի տեղեկացված են և հասկացել են՝ շատ հարցեր կարող ենք լուծել հենց միայն ճիշտ սննդի միջոցով։ Ուստի հանուն իրենց օրգանիզմի առողջության մարդիկ հետևում են ճիշտ սննդակարգ հասկացությանը։    

Առողջ սննդի դրական հետևանքները շատ են։ Նախ տնտեսում եք ֆինանսական միջոցները․ թյուր կարծիք է, թե առողջ սնունդը թանկ արժե։ Երկրորդ՝ մարդը շատ է փոխվում հոգեբանորեն, երբ հասկանում է, որ օրգանիզմի առողջությունն ու իր տեսքը բացառապես կախված են իրենից։ Անգամ հարյուր կգ քաշով կինը ժամանակի ընթացքում դառնում է 60 կգ քաշ ունեցող գեղեցկուհի։ Ու երբ խորապես գիտակցում է, որ դա հենց ինքն արեց իր ուժերով, նրա կյանքում սկսվում է անձնային վերելքի շրջան, ինչին բազմիցս ականատես եմ եղել։  

Մարդը, թեկուզ մեկ ամիս սննդաբանի հետ աշխատելով, իր ողջ կյանքի համար մեծ ինֆորմացիա է կուտակում, թե ինչպես պիտի այսուհետ վարվի իր օրգանիզմի հետ։

-Ի վերջո, ի՞նչ հասկանանք առողջ սնունդ ասելով։

-Առողջ սնունդը քիմիական տարրերից, հավելանյութերից, տարբեր խառը միացություններից զերծ սնունդն է։ Նախընտրելի է բնական համեմունքներով համեմված սնունդը։ Պետք է հրաժարվել նաև տապականերից։ Սննդի արագ պատրաստման կետերում ինչու՞ է հաճախ ամեն բան հաճելի մարդկանց քիմքին, որովհետև հատուկ քիմիական վնասակար նյութերով ստեղծվում են այդ համերը, որոնք ոչ միայն հաճելի են, այլև առաջացնում են կախվածություն, էլ չենք խոսում  քաղցկեղի հավանական վտանգի մասին։ Դրա համար նախընտրելի է սեզոնային թարմ միրգն ու բանջարեղենը, որոնք օգտագործվում են առանց մշակման։  

-Կա՞ն արդյոք մթերքներ, որ նվազեցնում են սթրեսը մեր օրգանիզմում։

-Մարդը պիտի շատ սնվի տարբեր տեսակի կանաչիներով, կանաչ գույնի բանջարեղենով, որոնք արյունը հարստացնում են թթվածնով՝ դրա հաշվին բավականին հանգստացնելով նյարդային համակարգը։ Սուրճը ևս լավ է վերացնում սթրեսը։ Քանի որ այն քիմիական չէ, կարող ենք օրվա ընթացքում (իհարկե, ոչ գիշերը) մի քանի բաժակ օգտագործել։ Դա մեզ և՛ կհանգստացնի, և՛ կակտիվացնի։  

Կարևոր են նաև իմունիտետ բարձրացնող սննդատեսակները, քանի որ կայուն իմունիտետը կառավարում է մնացած բոլոր օրգան համակարգերը։ Այն սննդատեսակները, որոնք ձեզ տալիս են մաքսիմում էներգիա, բայց ճարպ չեն անջատում (դրանք սպիտակուցներն են` ձուն, մսամթերքը, լոբազգիները և այլն), ցանկալի է օրվա ընթացքում օգտագործել օրգանիզմին անհրաժեշտ քանակով։  

-Ի՞նչ եզրահանգումներ եք արել այս օրերին։

-Ամբողջ աշխարհի մարդկանց պատահականորեն կամ մտածված տրված այս դադարը հնարավորություն էր վերլուծելու իրենց ներաշխարհը, աշխատանքային և անձնական կյանքում ունեցած ձեռքբերումներն ու թերացումները։ Այս ընթացքում շատ դիպուկ ի հայտ եկան նաև բոլորիս լավ ու վատ կողմերն ու ցանկությունները,  դրսևորվեցին կամ չդրսևորվեցին մեր կամային հատկությունները և այլն։ Այս դադարի ընթացքում հասկանում ես նաև՝ ինչ ես դու ուզում, ինչերի ես ի վիճակի և ուր ես ուզում շարժվել։  

-Ինչպե՞ս կամփոփեք մեր զրույցը։  

-Բոլոր մարդիկ ուզում են երջանիկ լինել։ Կան խելացիներ և հաջողակներ, որ բավական արագ են գտնում այդ ճանապարհը, և կան մարդիկ, որ դժվար են հասկանում՝ ինչ է իրենց անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Արդյունքում նրանք շատ են տառապում այդ որոնումների ճանապարհին։ Ես հավատացնում եմ՝ ցանկացած մարդ կարող է հասնել իր երջանկությանը, եթե ուշադիր լինի և հավատա իր ուժերին։ Ուղղակի պիտի մի օր հստակ որոշում կայացնել, այդ որոշումը գրել ձեր պատին և ամեն օր կարդալ ու իրականության վերածել։ Պիտի կազմենք ապագայի մեր հիանալի պլանը՝ սկսած սննդակարգից, ավարտած գործունեության ամենատարբեր ոլորտներով։ Այս ամենը երկար չի տևելու, ուստի թող այս օրերը լինեն հանգստի ու հետագա գործունեության ճիշտ կազմակերպման առիթ, որ ապագայում ավելի հստակ կազմած պլանով գրոհեք դեպի ձեր երջանկությունը։  

 

          Արփի Խաչատրյան

 

Գայանե Շահխաթունի նոր կորոնավիրուս սննդակարգ

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին