f

Անկախ

Հայաստանում մշակված տեխնոլոգիան թույլ կտա բարձրացնել հողի բերքատվությունը,  նվազեցնել ջրային ռեսուրսների և սնուցող նյութերի կորուստը


  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում մշակած տեխնոլոգիայով ստացվել են սնուցող խառնուրդներ   ագրոհանքանյութերի, հանքային, օրգանական պարարտանյութերի,  տորֆի, թունաքիմիկատների և բերրի սևահողերի համատեղմամբ։ Այդ խառնուրդների կիրառման արդյունքում կարելի է նվազեցնել ջրային ռեսուրսների և սնուցող նյութերի կորուստը, իսկ հիմնայնացված հողերը կարող են դառնալ թույլ թթվային, ինչը կնպաստի բույսերի աճին, բերքատվության  բարձրացմանը և պտուղներում անհրաժեշտ միկրոտարրերի առկայությանը։


ՀՀ մեծ ադսորբցիոն, աբսորբցիոն և դեսորբցիոն հատկություն ունեցող հանքանյութերի պաշարները կազմում են միլիարդավոր տոննաներ: Աշխարհի շատ զարգացած երկրներում այս հատկություններով հանքանյութերը օգտագործվում են գյուղատնտեսական հողերի բերրիության բարձրացման համար և ստացել են ագրոհանքանյութերի անվանումը: Երկու տարի առաջ ՖԿՊԻ-ի տնօրեն ակադեմիկոս Արտակ Մկրտչյանի նախաձեռնությամբ ստեղծվեց խումբ, որը պետք է ուսումնասիրեր և գտներ Հայաստանում ամենամեծ աբսորբցիա, անհրաժեշտ ադսորբցիա և դեսորբցիա ունեցող ագրոհանքանյութերը, որոնց ֆիզիկական հատկությունները կապահովեն աղքատ, անբերրի հողերի բերիության բարձրացմանը:


«Մեր ստացած արդյունքների կիրառմամբ  մենք կկարողանանք բարելավել Հայաստանի հողային պոտենցիալը, նվազեցնել ջրային ռեսուրսների կորուստը, ինչպես նաև կրճատել ջրային ավազաններ հետհոսող ջրային հոսքերի ավելորդ աղտոտվածությունը»,- «Անկախի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Գոհար  Ասատրյանը։ Նա ընդգծում է՝ Երկրագնդի վրա բնակչության աճը պահանջում է հողերի բերրիության կտրուկ աճ։

«Օրգանական և հանքային պարարտանյութերում սնուցող նյութերի բարձր լուծելիությունը ջրում ապահովում է նրանց յուրացումը բույսերի կողմից, սակայն արհեստական ոռոգման և տեղումների հետևանքով հող ներմուծված սնուցող նյութերի մոտ 20-25% լվացվում, իջնում են բույսերի արմատային համակարգից ներքև, աղտոտում են երկրագնդի ջրային համակարգը, իջեցնում են պարարտանյութերի ՕԳԳ-ն,- ասում է  տիկին  Ասատրյանը։-Մենք ներկայացնում ենք յուրովի լուծում: Առաջարկում ենք մեր կողմից մշակված տեխնոլոգիաներով գյուղատնտեսական հողեր ներմուծել բարձր աբսորբցիոն, ադսորբցիոն և դեսորբցիոն հատկություններով ագրոհանքանյութեր, որոնց օգտագործմամբ  նվազում են ջրային ռեսուրսների և սնուցող նյութերի կորուստները: Մեր կողմից օգտագործվող ագրոհանքանյութը թույլ է տալիս հողում բույսի արմատային համակարգի մոտ պահել ջրի հանքային և օրգանական պարարտանյութերի, միկրոէլեմենտների, թունաքիմիկատների որոշակի քանակներ` առաջացնելով դոնդողանման զանգված ի տարբերություն կարծր ագրոհանքանյութերի, և դանդաղ դեսորբցիայի հետևանքով ապահովել հողի անհրաժեշտ խոնավությունը, անկորուստ սնուցել և պաշտպանել տարատեսական հիվանդություններից գյուղատնտեսական բոլոր կուլտուրաները, բույսերի արմատային համակարգի անարգելք աշխատանքի հետևանքով»։


Հետազոտությունների  արդյունքում որոշվել են տարբեր հողերի համար անհրաժեշտ ագրոհանքանյութերի քանակը, որը չի վնասի հողի օդաթափանցելիությանը և լուսաթափանցելիությանը, կպահպանի հողի անհրաժեշտ խոնավությունը ժամանակի որոշակի ինտերվալում, կապահովի հողում անհրաժեշտ միկրոէլեմենտների, թունաքիմիկատների և սնուցող նյութերի առկայությունը արմատային համակարգի մոտ:


«Կատարված փորձերի արդյունքում հաջողվում է կրճատել հող ներմուծվող հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների քանակը, ինչը կտրուկ կրճատում է աճեցվող բույսերում մարդու ու կենդանիների համար վտանգավոր ավելցուկային նիտրատների և թունաքիմիկատների քանակը»,- շեշտում է տիկին Ասատրյանը:
Նա նաև նշում է՝ ջերմաստիճանի բարձրացումը և ջրային ռեսուրսների սահմանափակությունը  ստիպում են փնտրել ջրի պահպանման ուղիներ՝ ոռոգվող հողերում ջրի կորուստները նվազեցնելու համար։


«Մենք ուսումնասիրել և ուսումնասիրում ենք տեղական ագրոմիններալների աբսորբցիոն և  ադսորբցիոն  հատկությունները տարբեր հողերի, օրգանական, հանքային պարարտանյութերի, թունաքիմիկատների հետ խառնուրդներում, որոնք կնվազեցնեն ջրի կորուստները, օրգանական և հանքային պարարտանյութերի, թունաքիմիկատների, միկրոէլեմենտների օգտագործումը։ 


«Մեր ստացած արդյունքի նորույթն այն է, որ մենք ստանում ենք հատուկ հողախառնուրդներ, որոնք հագեցված են ագրոհանքանյութերով, որոնց առկայությունը ապահովում է «որակի ու ստանդարտների» նորմատիվային շեմից 2-3 անգամ պակաս  օրգանական և հանքային պարարտանյութերի, միկրոէլեմենտների և թունաքիմիկատների օգտագործում: Հողախառնուրդների կիրառումը թույլ կտա նաև նվազեցնել  ոռոգման հաճախականյությունը և ջրի ծախսը»,- ասում է նա՝ հավելելով, որ  իրենց գիտական արդյունքի կիրառականության ապահովման պարագայում կունենանք բերքատվության բարձրացում, ջրի ծախսի կրճատում, օրգանական և հանքային պարարտանյութերի,  մկրոէլեմենտների և թունաքիմիկատների կիրառման կրճատում, լվացվող ջրերում թունաքիմիկատների և նիտրատների աննշան քանակ, ջրային համակարգի աղտոտվածության նվազեցում,  հողերի սնուցման ու հագեցվածության ծախսերի կրճատում, ինչպես նաև  մշակված տեխնոլոգիայի կիրառման ադյունքում շուկայում մրցակցային առավելությունների ստեղծում։


Խոսելով իրենց արձանագրած արդյունքի կիրառական պոտենցիալի մասին՝ Ասատրյանն ասում է․ «Գյուղատնտեսական հողերը իրենց ներքին պաշարների 60-80 տոկոսը տալիս են բույսերի աճի համար անհրաժեշտ սննդանյութերով ապահովելուն, իսկ հանքային պարարտանյութերի գների կտրուկ աճը  դրանք անհասանելի է դարձնում գյուղատնտեսական տնտեսությունների համար, դրան գումարվում է օրգանական պարարտանյութերի կրճատումը, որը  հանգեցնում է հողի էրոզիայի, ագրոքիմիական հատկությունների կորստի և բերքատվության կտրուկ նվազմանը, որի դեմ է ուղղված մեր գիտական հետազոտությունները և դրանց արդյունքների կիրառումը»։


Խոսելով իրենց մշակած տեխնոլոգիայի առանձնահատկությունների մասին՝ Ասատրյանն ասում է, որ իրենք  օգտագործում են  Հայաստանի լոկալ հանքահումքային պաշարները: Երկրորդ՝ ստեղծված փաթեթեները և հաբերը կարող են ունենալ մեծ կիրառական ՕԳԳ գյուղատնտեսության՝ այգեգործության, ինտենսիվ այգիների, բանջարաբոստանային մշակաբույսերի, ջերմային տնտեսությունների, քաղաքային կանաչ գոտիների համար և այլ ոլորտներում, և դա  թույլ կտա մաքրել ջրային հետհոսքերը, նվազեցնել ջրային ավազանների աղտոտվածությունը:


«Հիմնվելով հողախառնուրդների ստացման բազմաթիվ արդյունքների վրա մենք նախատեսում ենք մշակել ագրոհանքանյութի, օրգանական և հանքային պարարտանյութերի, միկրոէլեմենտների, թունաքիմիկատների տարբեր կշռային հարաբերությամբ խառնուրդների ստացման տեխնոլոգիական ցիկլեր, հետագայում արտադրություն կազմակերպելու համար:

Ստացված խառնուրդները կունենան լայն կիրառություն: Մեր վերջնանպատակն է կազմակերպել  հաբերի և հողախառնուրդների արտադրություն, որի թողարկած արտադրանքը սկզբում  կսպառվի ՀՀ-ում, իսկ հետագայում դուրս կբերվի արտաքին շուկա:  Հետագա փուլերում նախատեսում ենք արտահանման ծավալների ավելացում»,- ասում է տիկին Ասատրյանը՝ հավելելով, որ ներկա փուլում ստացված խառնուրդների փոքր խմբաքանակներ կարող են տրամադրել գյուղացիական տնտեսություններին, ջերմոցներին, կանաչապատման ծառայություններին և այլն:

գիտություն գիտության ֆինանսավորում ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ խմբագրի ընտրանի գյուղատնտեսություն Պարարտանյութեր Հայաստան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին