Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ազատվելու է աշխատանքից․«Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կճպցնեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։
Politik.am-ը գրում է. Փորձեցինք կառավարության մեր աղբյուրներից ճշտել լուրը։ Ըստ մեր աղբյուրների հրաժարականի հարցը որոշված է, սակայն քննարկվում են ժամկետները։ Ավինյանն ինքն է որոշել հրաժարական տալ։ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի իր իշխանության համար այս ծանր փուլում փոխվարչապետի հեռացումը տեղի ունենա, քանի որ այն կարող է թուլացնել իշխանության հիմքերը։