Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 7099 դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնել են գործող օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, հանրապետությունում 85 շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է 106 498 դեպք:
Օրվա ընթացքում գրանցվել է 101 մահ: Ռուսաստանում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից 1073 մարդ է մահացել:
Ապաքինված հիվանդների թիվն աճել է 1333-ով և կազմել 11619:
Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է վարակի 3.2 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 228 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն հիվանդ: