f

Անկախ

Հեղափոխությունից շահածները. «հակաօլիգարխիկ» պայքարի պարադոքսը


Պարադոքսալ է, բայց տարիներ շարունակ հակաօլիգարխիկ հռետորաբանությամբ քաղաքական միավորներ հավաքած և աղքատներից էմոցիաներ փախցրած մարդկանց իշխանության գալուց հետո շահառուների թվում են հայտնվել ... օլիգարխ կոչվածները (քաղաքագիտական առումով հարուստ մականունավորներին օլիգարխ անվանելը պարզապես անգրագիտություն է, բայց տվյալ դեպքում կկիրառեմ հանրայնորեն ընդունված «շտամպը»)։

Շահել է Սամվել Ալեքսանյանը, քանզի այս իշխանությունը բառիս բուն իմաստով շատ ավելի էժան է նստում իր վրա, քան նախորդը։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան է ծախսել հեղափոխության միջոցով օլիգարխից սեփականատեր հռչակված սույն գործարարը նախկին ընտրությունների և 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երկու դեպքում էլ նա ծախսել է օրվա իշխանության համար, բայց ծախսի չափերը խիստ տարբեր են։

Հայտնի հիմնադրամներին որոշակի գումար տալով, քաղաքապետարանին «Կամազ» նվիրելով ու «տակից» մի քանի բան անելով՝ Ալեքսանյանը զուտ հաշվապահորեն շահել է։ Այլ հարց է, որ նրա համակարգում ամեն ինչ նույնն է մնացել։ Հայտնի անեկդոտի համաձայն՝ միայն թղթաբանությունն է ավելացել։

Յուրօրինակ ձևով շահեց նաև մյուս մականունավոր «օլիգարխը»՝ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա գերբացասական իմիջը զգալիորեն տրանսֆորմացվեց հայտնի հարցազրույցից հետո։ Նա հանրային ընկալման մեջ Նեմեց Ռուբոյից դարձավ պարոն Հայրապետյան, ընդ որում՝ վաստակելով դրա իրավունքը։

Լինելով նախկինների թիմի ամենաօդիոզ ֆիգուրներից՝ Հայրապետյանն իմիջային առումով միայն վնասներ է կրել ՀՀԿ–ի իշխանության տարիներին։ Վնասներ, որոնք ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր ունեին։

Ֆինանսական առումով էլ Հայրապետյանի վրա շատ թանկ էին նստում ընտրությունները, ֆուտբոլի ֆեդերացիան ու մյուս անելիքները։ Հիմա նա ազատվել է բեռից՝ չմտնելով նորերի տանիքի տակ ու պաշտպանելով իր ընկերներին։

Փաշինյանի կամքից անկախ Հայրապետյանն այժմ մաքրվում է ու դառնում օրինականության, մարդկային հարաբերությունների, բարոյականության պաշտպան։ Ո՞ւմ մտքով կանցներ։

Վարչապետը Հայրապետյանին ուզում էր վնասել, բայց հակառակ էֆեկտը ստացավ։ Նա այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ նախորդ իշխանության թիմակիցը շահեկան վիճակում է հայտնվում նախորդներին մերժելու կարգախոսով հեղափոխություն արածների օրոք։

Շահել է նաև Գագիկ Ծառուկյանը։ Ու թեև ստուգումներից պրծում չունի և քաղաքական նպատակներով բացված քրեական գործերը դամոկլյան սրի նման կախված են նրա գլխավերևում, բայց քաղաքական առումով շահել է և արդեն մտածում է «ջեկ փոթի» մասին։

2018–ի դեկտեմբերին այնպիսի խորհրդարան է ձևավորվել, որ ԱԺ «պատահական մեծամասնության» ֆոնին Ծառուկյանը գրեթե միակ քաղաքական ու առարկայական խոսք հնչեցնողն է դարձել։ Ո՞վ կպատկերացներ։

Հեղափոխությունից էլի շահողներ կան։ Գրեթե բոլոր մականունավորները։ Նրանք ազատագրվեցին երևացող ու չերևացող պարտավորություններից։ Շահեց նույնիսկ «շնորհքով ներխուժված» Շմայսը։

Մականունավոր «օլիգարխների» մեջ, սակայն, կան եզակի տուժողներ։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ տուժողը հեղափոխական թիմի անդամ Խաչատուր Սուքիասյանն է։ Նրա հանրային իմիջը «օլիգարխների» մեջ միշտ շահեկանորեն տարբերվել է։ Այդ իմիջի վրա հատուկ ջանք ու միջոցներ էին դրվել։ Իմիջային փուչիկը հետևողականորեն փչվել էր։ Հեղափոխությունը պայթեցրեց այն։

 


 

Անդրանիկ Թևանյան Սամվել Ալեքսանյան Գագիկ Ծառուկյան Ռուբեն Հայրապետյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին