Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հետևանքով 268 մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, երկրում վարակի զոհ 24543 հիվանդ է դարձել:
Մահացությունների թվով Իսպանիայում հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 1-ին, երբ մեկ օրում կորոնավիրուսից 950 մարդ էր մահացել:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: