NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մումբայում 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է հնդիկ դերասան Ռիշի Կապուրը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Բոլիվուդից սիրված դերասանը քաղցկեղ է ունեցել:
Ռիշի Կապուրը դերասան և ռեժիսոր Ռաջ Կապուրի որդին էր: Նրա ընտանիքի շատ անդամներ նկարահանվել են Բոլիվուդում:
Կապուրն իր առաջին լուրջ դերը խաղացել է հոր նկարահանած «Իմ անունը ծաղրածու է» ֆիլմում (Mera Naam Joker, 1970), որում նկարահանվել են նաև սովետական դերասաններ, այդ թվում՝ կրկեսի արտիստներ:
Դերասանը հայտնիություն ձեռք բերել է «Բոբբի» ֆիլմի (Bobby, 1973) շնորհիվ: