Այսօր՝ հունվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյանի հեռակա բանավեճին, ասաց, որ վարչապետի կողմից որպես փաստ ներկայացրած գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա
Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բանավեճը թեւակոխել է արդեն անձնական տիրույթ, Ծառուկյանն ասաց. «Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ՝ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»:
Ինչ վերաբերում է նրան, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը մանդատը վայր դրեց Հրայր Թովմասյանի դստեր նկատմամբ ատելություն տարածելու համար, ԲՀԿ առաջնորդն ընդգծեց. «Ամիսներ առաջ ես նույնը ասել եմ, երբ հարցաքննության էին կանչել Հրայր Թովմասյանի աղջիկներին: Ես ասացի, որ պետք չի քաղաքականությունը մտնի ընտանիք. Ընտանիքը սրբություն է, որեւէ մեկը չպետք է իրեն թույլ տա մտնել ընտանիք»: