«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ եվրոպական տնտեսությունը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով աննախադեպ անկում է սպասվում։ Գրում է Gazeta.ru-ն։
Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, Եվրագոտու ՀՆԱ-ն կարող է 2020 թ.նվազել 5-12% -ով։
Լագարդը նշել է, որ երկրորդ եռամսյակում վատթարագույն սցենարի պայմաններում ՀՆԱ-ի անկումը կարող է հասնել 15% -ի:
Նրա խոսքերով՝ անկման խորությունը կախված կլինի եվրոպական երկրների քաղաքներում կարանտինի տևողությունից: