Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն ավելի վաղ համաձայնվել էր դառնալ Ուկրաինայի բարեփոխումների հարցերով փոխվարչապետ, այլ պաշտոն կզբաղեցնի: Այդ մասին «112. Украина» հեռուստաալիքի եթերում հայտարարվել է «Ժողովրդի ծառա» իշխանամետ խմբակցության ղեկավար Դևիդ Արահամիան: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, Սահակաշվիլին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրեր առաջ բանակցություններ են վարել նրա հետագա պաշտոնի վերաբերյալ և նոր ձևաչափ գտել:
«Դա նոր պաշտոն է, և ես չեմ կարող բարձրաձայնել դրա մասին, քանի որ սա նախագահի նախաձեռնությունն է, թող դա ինտրիգ մնա», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա նաև չի նշել, թե հստակ որտեղ է աշխատելու նախկին նախագահը: