f

Անկախ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ


ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր նախարարական գործունեությունը սկսեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում լայնածավալ ստուգումներով։ Պատահակա՞ն էր արդյոք «օբյեկտի» ընտրությունը։ Արդյոք Հայաստանի այլ հիվանդանոցներ, «նախկին, կոռումպացված ռեժիմի» ժամանակ մաքրեմաքու՞ր էին աշխատել և աշխատում, թե՞ միակ պատճառը հիվադանոցի տնօրենի, Սերժ Սարգսյանի խնամի լինելն էր և նախարարն ընդամենը կատարում էր Սիրելի Առաջնորդի պատվերը։

Հաջորդը նախարարի բյուջետային հատկացումներն էին։ Եվ նախարարն առատաձեռնորեն ֆինանսավորեց նախկինում, իր իսկ գլխավորած, նախարար դառնալուց հետո այն կնոջը փոխանցած կլինիկան։ Իհարկե, այստեղ որևէ կոռուպցիա գոյություն չունի, չէ՞ որ կլինիկան միջազգային չափանիշներով աշխարհի լավագույններից է։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպե՞ս է այն կայացել «նախորդ, հանցավոր ռեժիմի» ժամանակ։ Հավանաբար Սաշիկը 50% փայ է ունեցել։

Հետագայում նախարարը ելնելով ժողովրդի շահերից որոշեց փակել մարզային մի քանի ծննդատներ, հետո ՁԻԱՀ-ի կենտրոնը։ Հպարտ նախարարը հերոսաբար հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել ՀՀ դատարանի որոշումը։ Հետո եկավ չարաբաստիկ համաճարակի շրջանը և բարձր կարգի մասնագետը հայտարարեց, որ այդ հիվանդությունն առանձնապես վտանգավոր չի, օրինակ ինքն անձամբ վերադարձել է Կորեայից, ուր ավելի քան 3000 վարակակիրներ կան, բայց տեսեք, ոչ միայն ինքը չի վարակվել, այլև իր երեխաներին դպրոց է ուղարկում։ Հետո խոստովանեց, որ վարակը «շրջանառությունից»(՞) դուրս է եկել և նաև որպես , ոչ միայն բժիշկ, այլև լեզվաբան, ներմուծեց «պացիենտ», «պենետրացնել» բուն գրական բառերը։ Նախարարի բարձր մասնագիտական և կազմակերպչական հմտությունների շնորհիվ այսօր Հայաստանը վարակի տարածման չափերով ,արդեն տարածաշրջանային ռեկորդների է ձգտում։ Նախարարի վերջին աննախադեպ, հույժ կարևոր որոշումներից էր Երևանի տուբերկուլյոզային դիսպանսերին ֆինանսավորումից զրկելը։ Իսկապես, Արսեն Թորոսյանը ՀՀ կառավարության ամենապրոֆեսիոնալ նախարարն է և միանգամայն արժանի ամենաբարձր պարգևավճարների։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Արսեն Թորոսյան նոր կորոնավիրուս

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին