Կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնելուց հետո Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում խնդրանքով դիմել է ռուսներին: Գրում է Gazeta.ru-ն։
Միշուստինը հորդորել է յուրաքանչյուր քաղաքացու հնարավորինս լուրջ վերաբերվել վարակին և դրա տարածմանն ամբողջ երկրում: Նրա խոսքերով՝ ներկայումս յուրաքանչյուր մարդու պահվածքից է կախված բոլորի նորմալ կյանք վերադառնալու ամսաթիվը:
«Մայիսյան արձակուրդներն առջևում են, և ես խնդրում եմ բոլորին տանը մնալ և հետևել բոլոր անհրաժեշտ սահմանափակումներին», - ասել է Միշուստինը:
Կառավարության ղեկավարը խոստովանել է, որ հավատում է կորոնավիրուսի դեմ հաղթանակին և խոստացել, որ կառավարությունը դրա համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը:
Ավելի վաղ կորոնավիրուս հայտնաբերվել էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ: Քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր և բուժման կուրս անցել։ Ներկայումս նա բուժվել է և աշխատանքի վերադարձել։