Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 153 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 31, անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության` 16, ծեծի՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 8-ական, անձի առևանգման՝ 6, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 5, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման ու սպառնալիքի՝ 4-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և ապօրինի ծառահատման՝ 3-ական, խուլիգանության ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, զենքի հափշտակության, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, առևտրային կամ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու ու նույնականացման համարը փոխելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 14 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 8-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հունվարի 24-ից 29-ը բացահայտվել է հանցագործության 153 դեպք
Կարդացեք նաև
- Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
- ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում