f

Անկախ

Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է


  «Այլընտրանքային նախագծեր խումբը» գրում է.

Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որևէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն և պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացնել։ 

Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և որևէ այլ մեկը՝ անկախ իր քաղաքական նախասիրություններից և հայացքներից, ունեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքները՝ ազատ հանրային գործունեության համար։ Կարելի է ենթադրել, որ այս գործողության հրամանի կայացման և  կատարման նախապատմությունն ունի հանրությանն անհայտ կետեր և դրդապատճառներ։ 

Ցավոք, «ոստիկանը մերն է»՝ հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը վերափոխվում է «ոստիկանը իմն է» վտանգավոր միտմանը։ 

Կոչ ենք անում՝ զգոն լինել այս փոփոխությունների հանդեպ։ Զարմանալիորեն՝ այս ամենը կատարվում է ազատական, ժողովրդավարական արժեքներ դավանող, երիտասարդ ու հեռանկարային կազմով խորհրդարանի պատգամավորների աչքի առջև, որոնց մեծ մասը մինչ վերջերս հանդես էր գալիս մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, օրենքի առջև հավասարության սկզբունքային դիրքերից։ Եթե նրանք այսօր լռեն,  իրենց ձայնը ստորադասեն, ապա գործընթացները կգնան շատ անցանկալի ուղղությամբ, և նրանք այս ամենում կունենան պատասխանատվության իրենց բաժինը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ, և այսօր պահն է՝ բաց աչքերով ֆիքսելու, որ մինչ այս պահը չի ներկայացվել ցուցադրաբար, բռնության գործադրմամբ բերման ենթարկելու որևէ հիմք։ Հիմնավորում չի ներկայացվել անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկելու պրոցեսը ցուցադրաբար իրականացնելու, տեսանկարահանելու և տարածելու անհրաժեշտության վերաբերյալ։ 

Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, համախոհներին, ընդդիմախոսներին՝ միասնաբար թույլ չտալու հասարակության և ոստիկանության միջև նոր անջրպետներ։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, կառավարությունների փոփոխությունից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀՀ Ոստիկանություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին