Սեյսմոլոգները Բուլղարիայում 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ գրանցել են։ Երկրաշարժը գրանցվել է Սոֆիայից 138 կմ հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
«Ժամը 14.00-ի սահմաններում <...> երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը Պլովդիվ քաղաքից 11 կմ հեռավորության վրա է գտնվել: Օջախի խորությունը 2 կմ է կազմել, մագնիտուտը՝ 4,5 », - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես գործակալությանը պատմել են ականատեսները, երկրաշարժի սկզբում Պլովդիվ քաղաքի բնակիչները սկսել են մասսայաբար լքել իրենց տները:
Այս պահին ավերածությունների և վիրավորների մասին տեղեկատվությունը բացակայում է։