Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ թղթակից Սերգեյ Պետրիկովը պատմել է, թե որքան կարող է տևել կորոնավիրուսային վարակի ինկուբացիոն շրջանը: Այդ մասին նա հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում:
Պետրիկովի խոսքերով՝ ինկուբացիոն շրջանը կարող է մինչև երեք շաբաթ տևել:
«Նշանակում է՝ այն ավելի հեռուն կգնա, և նորից հարկ կլինի խիստ միջոցներ կիրառել», - ասել է Պետրիկովը:
Նա նաև կոչ է արել ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել կարանտինի հարցում:
Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարն ընդգծել է, որ վերջին օրերի ընթացքում թոքաբորբով ավելի «ծանր» հիվանդների թիվն ավելի մեծ է, քան շաբաթներ առաջ:
Նախօրեին Ռուսաստանում կորոնավիորւսով վարակման 7933 նոր դեպք է գրանցվել։