Չէ, չէ, մի’ շտապեք, սա Շուշան Պետրոսյանի՝ «ՄԱՅՐԻԿ» երգի (ի դեպ, ամենասիրածս երգերից մեկն է) հոգեմաշ կրկներգի անավարտ կատարումը չէ, այլ այն իղձը, որ փափագելու է ՀՀ հպարտ քաղաքացին՝ մայիսի 4-ից ի վեր, երբ արդեն կբացվեն փակված աշխատատեղերը, վարսավիրանոցները, սրճարաններն ու ռեստորանները...
Հա, բայց հպարտ քաղաքացին ինչպե՞ս հասնի իրեն անհրաժեշտ վայրը, եթե դեռ արգելվելու է հանրային տրանսպորտի աշխատանքը:
Ոտքով, անշուշտ, կուշանա, իսկ աշխատավարձն էլ չի բավարարում՝ տաքսիներով շրջելու համար:
Մնում է միայն ի՞նչ... այո, այո՝ թևեր առնել-թռչուն դառնալու տարբերակը...
Միայն թե պետք է պարզել, թե որտեղից կարելի է ձեռք բերել էժան և հուսալի թևեր, եթե, իհարկե, դրանք բիրիքով դեռ չեն արտահանվել բարեկամ երկրներ...