f

Անկախ

Գիտնականն իր գործը թողած չպետք է պայքարի, որ աշխատելու տեղ ունենա․ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը վտանգված է


 Եթե կառուցապատողին թույլատրվի Ազատության պողոտա 26/1 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից ապօրինաբար օտարված տարածքից ջրանցքը տեղափոխել կենտրոնի տարածք՝ մասնաշենքերին մոտ, դա կլինի այն անդառնալի կետը, որից հետո  այլևս կխաթարվի գիտական կենտրոնի բնականոն գործունեությունը, կարծում է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գծով տնօրենի տեղակալ  Ռոբերտ Հակոբյանը։

Տեղի ունեցողը դեռ 2007-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Գիտատեխնոլոգիական կենտրոնի բակում գտնվող ջրավազանի անօրինական օտարման հետևանքն է․ տարածքի սեփականատերն ուզում է ջրավազանի տեղում բնակելի համալիր կառուցել, իսկ գիտնականներն էլ ահազանգում են՝ դա կվտանգի Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի,  Օրգանական քիմիայի ինստիտուտի և  Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի գործունեությունը։ 

Նշենք, որ նախորդ շաբաթ  ջրավազանի տարածքում բնակելի շենք կառուցել նախատեսող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ ներկայացուցիչները այցելել են Գիտատեխնոլոգիական կենտրոն,  հայտարարել, որ  իրենք ունեն շինթույլտվություն իրենց տարածքով անցնող ջրանցքը տեղափոխելու Կենտրոնի տարածք՝ երրորդ և չորրորդ մասնաշենքերի դիմացի ճանապարահատված։ Նաև սպառնացել են դատարան դիմել իրենց աշխատանքներին խոչընդոտելու համար։

(Լրացում։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանի խոսքով հանդիպման ժամանակ որևէ սպառնալիք չի հնչել։ «Մեր ներկայացուցիչները գնացել են նրանց տեղեկացնելու, որ նման աշխատանքներ են կատարվելու։ Որևէ մեկը չի սպառնացել դատարան դիմել։ Խոսքը եղել է այն մասին, որ օրենքի սահմաններում տեղի ունեցող աշխատանքների իրականացմանը ոչ մեկը չի կարող խոչընդոտել։ Խոչընդոտողը հասցրած վնասների համար օրենքի ողջ խստությամբ կպատժվի»,- ասում է նա։)

Ռոբերտ Հակոբյանն ահազանգում է՝  Գիտատեխնոլոգիական կենտրոնի  նկուղներում պահվում են քիմիական նյութեր, որոնք պահման հատուկ պայմաններ ունեն, և այդ պայմանների խախտումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ «Օրինակ՝ Հայաստանում առկա սնդիկի ողջ պաշարը մեզ մոտ է պահեստավորված»,- ասում է Հակոբյանը՝ հարց բարձրացնելով՝ արդյոք շինթույլտվություն տվողներն այդ հանգամանքը հաշվի առել են։ Նա շեշտում է՝ իրենց հետո որևէ մեկն այդ հարցը չի քննարկել, չեն հետաքրքրվել, թե շինարարական աշխատանքներն ինչպես կանդրադառնան կենտրոնի գիտական գործունեության վրա, որը բացառիկ է Հայաստանում։

 Ջրանցքը ներկայում գիտական մասնաշենքերից գտնվում է մոտ 20 մետր հեռավորության վրա, տեղափոխումից հետո այդ հեռավորությունը կկազմի մոտ 5 մետր։ 

Հակոբյանը նաև ընդգծում է, որ գիտական կենտրոնի շենքերը կառուցվել են 50 տարի առաջ։ Արդյոք հաշվարկվե՞լ են՝ հիմքին մոտ իրականացվող շինարարական աշխատանքներն ինչպես կանդրադառնան շենքերի վրա, չե՞ն վտանգի արդյոք դրանց ամրությունը։ 

Մեկ այլ կարևոր գործոն է գիտական կենտրոնի սարքավորումների անխափան  աշխատանքը։ Գիտնականն  ահազանգում է՝ ունեն թանկարժեք սարքավորումներ, որոնք բացառիկ են և միակը Հայաստանում։ Առաջիկայում ձեռք են բերելու ևս մեկ սարքավորում, որի արժեքը 700 հազար եվրո է։ «Այդ սաքավորումները կարողացել ենք ձեռք բերել գրանտային ծրագրերով ու պետական ֆինանսավորմամբ։ Բայց այս շինարարական աշխատանքներով մեր տասնամյակների ներդրումները ջուրը կընկնեն»,- ասում է նա՝ նշելով, որ մի փոքր տատանումն էլ կարող է անդառնալիորեն խաթարել այդ սարքավորումների աշխատանքը։

«Ասում են՝ այս տարածքները շատ թանկ արժեն, բյուջեն պետք է փող լցնել»,- շատերն այսպես են հիմնավորում գիտական կենտրոնի հարևանությամբ բնակելի շենք կառուցելու նախաձեռնությունը։ Մինչդեռ ներկա պահին որոշակի բյուջետային եկամուտների ակնկալիքով վտանգվում են թե պետբյուջեից արված տասնամյակների ներդրումները, թե ապագայում սպասվող մեծ եկամուտները։ Հակոբյանը շեշտում է՝ կարող է թվալ, թե  պետության համար թանկ  հաճույք է նման գիտական կենտրոն ունենալը այս վայրում, բայց «այստեղ են լուծվում Հայաստանի վաղվա օրվա անվտանգության խնդիրները»։

«Ցանկացած երկիր աշխարհին ներկայանալի է իր գիտությամբ, իսկ այսօր մենք կարողանում ենք ներկայանալի լինել տարբեր հարթակներում, մեր անունը վառ երևում է որպես գիտական կենտրոն։ Մի քանի օր առաջ մեր կենտրոնի  (ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում ընդգրկված են Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը,  Օրգանական քիմիայի ինստիտուտը և  Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) ձևավորման 15-ամյակն էր, մեծ կոնֆերանս էինք կազմակերպել, որի ժամանակ Մոսկվայի օրգանական քիմիայի ինստիտուտից մեծ պատվիրակություն էր եկել, մենք պայմանագրեր կնքեցինք, որը թույլ է տալու համատեղ շատ  ծրագրեր իրականացնել»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտական կենտրոնի բակում՝ ջրավազանի տարածքում բնակելի շենքի առկայությունը կվկայի գիտության հանդեպ պետության ոչ լուրջ վերաբերմունքի մասին, որն էլ իր հերթին կխաթարի իրենց վարկը գործընկերների մոտ։ 

«Մի ձեռքով խրախուսում են գիտությունը, մյուս ձեռքով այն միջավայրը, որտեղ պետք է գործի  գիտաշխատողը, վերացնելու ճանապարհով են գնում։ Գիտնականն իր գործը թողած չպետք է պայքարի, որ աշխատելու տեղ ունենա»,- ասում է Հակոբյանը։

Հարցին, թե որն է իշխանությունների նման հակասական վարքի պատճառը, Հակոբյանն ասում է․ «Գիտության ֆինանսավորման և զարգացման ծրագրերով զբաղվում են մասնագետները՝  Գիտությունների ակադեմիան, Գիտության կոմիտեն, ԿԳՄՍՆ-ն։ Բայց միևնույն ժամանակ, գիտության տարածքներով զբաղվում է Պետական գույքի  կառավարման կոմիտեն, որտեղ նույնիսկ չեն  հասկանում թե սա ինչ օբյեկտ է»։ Որպես ասվածի հիմնավորում պատմում է, որ Կոմիտեի նոր նախագահի նշանակումից հետո մասնագետներ էին շրջայցի եկել, որոնք հետագայում իրենց եզրակացության մեջ նշել են, թե Կենտրոնի տարածքների 80 տոկոսը չի օգտագործվում։

«Դա ծիծաղելի է։ Մեծ վտանգավորություն ունեցող փորձերի համար սենյակներ կան առանձնացված, որոնք ամսական 1-2 անգամ կարող է օգտագործվեն, բայց դրանք պետք են։ Մեր սարք-սարքավորումները պահման հատուկ պայմաններ ունեն։ Օրինակ՝ քիմիական լաբորատորիայում կշեռքի կյանքի տևողությունը 1 տարի է, լաբորատորիայից դուրս այլ սենյակում՝ տարիներ։ Նման բազմաթիվ օրինակներ կան։ Իրենց թվում է սա գրասնեյակային տարածք է, մենք էլ գրանսենյակային գործով ենք զբաղված,- ասում է Հակոբյանը։- Մեկ այլ օրինակ՝ չես կարող լաբորատորիայում փորձ անել, հետո վերլուծությունը նույն լաբորատորիայում գրել, դրա համար նաև աշխատանքային սենյակ է պետք լինելու։ Նման նրբություններ կան, որ  իրենք չեն գիտակցում և գրում են, որ տարածքներն ազատ են»։

Ապօրինության դեմ պայքարում վերջերս մեկ այլ խնդրի էլ են հանդիպում։  «Ամենասխալ և վատ դիրքորոշումն այն է, թե  վերջը ձեզ Աշտարակ են տեղափոխելու։ Բայց քանի դեռ մենք այստեղ ենք, դա պետք է բացառել, քանի որ ցանկացած կառուցապատում և շինարարություն անհամատեղելի է  գիտական կենտրոնի աշխատանքի հետ»,- ասում է նա։ 

Ասում է՝ տարիներ շարունակ այս հարցով պետական պաշտոնյաների են դիմում, միշտ բանավոր մակարդակում ըմբռնող մոտեցում են տեսնում, բայց հետո չգիտես թե ինչպես կառուցապատողները հասնում են իրենց ցանկալի որոշումներին։

«Ինչ-որ մեկը երևի օգնում է նրանց, որ այս հարցն առաջ տանեն ըստ իրենց ուզածի։ Իրենք առաջ են գնում խոչընդոտները վերացնելով։ Ցանկացած որոշում, որը կայացվում է և կայացվել է, ենթակա են բողոքարկման»,- ասում է Հակոբյանը։

Նա տեղեկացնում է, որ իրավասու 7 գերատեսչությունների 40 էջանոց  դիմում են ներկայացրել, որին կից 130 էջ փաստաթղթեր են ներկայացրել, որոնք հիմնավորում են, որ տարածքի օտարումից սկսած մինչև հիմա տեղի ունեցող գործողություններն ապօրինի են։ Ասում է՝ եթե բավարարող պատասխան չստանան, մտադիր են իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով։ 

«2007-ին այդ տարածքներն ապօրինաբար են օտարվել։ Այդ տարածքը  եղել է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի տակ, որը ենթադրում է, որ այն ենթակա չէ օտարման, եթե կառույցը, որին պատկանում է այն, չի լուծարվել»,- ասում է Հակոբյանը։ Նա նաև շեշտում է՝ այդ տարածքով անցնում է ջրանցք, որն ընդգրկված էր պատմամշակութային հուշարձանների ցանկում, և կառուցապատողի ջանքերով միայն վերջերս է այդ ցանկից հանվել։ Շեշտում է՝ այդ հարցը կառավարության նիստում այնքան լղոզված է ներկայացվել, որ խնդրին անծանոթ մարդը չէր իմանա, որ խոսքը գիտական կենտրոնից ապօրինի օտարված տարածքում գտնվող պատմամշակութային  հուշարձանը համապատասխան ցանկից հանելու մասին է խոսքը։

Հաջորդ քայլն արդեն ջրանցքը տեղափոխելն է, քանի որ առանց դրա կառուցապատողը չի կարող շինթույլտվություն ստանալ։ «Շինությունը պետք է ջրանցքից որոշակի հեռավորության վրա գտնվի ըստ շինարական նորմերի»,- ասում է նա։

Նշենք, որ ներկա դրությամբ տարածքի սեփականատերը ցանկապատել է գիտական կենտրոնի սրտում գտնվող ջրավազանի տարածքը, կտրել են կենտրոնի ցանկապատը, տարածքում պահակակետ են դրել։ 

(Լրացում։ Նարեկ Մանուկյանը համամիտ չէ նախորդող ձևակերպման հետ։ Ասում է․ «Մենք ցանկապատել ենք օրենքի պահանջներին համապատասխան մեր սեփական տարածքը։ Երկրորդը, մենք չենք կտրել որևէ մեկի ցանկապատը, մեր տարածքում գտնվող ցանկապատը հեռացրել ենք, ցանկապատի երկաթները, որ  ասում են, թե  իրենցն է, դրված է այնտեղ, երբ ուզեն, կարող են գալ, տանել։ Մենք ուրիշի տարածքում որևէ գործողություն չենք կատարել»։)

«Իրենց հետ կապված մենք  խնդիր չունենք, մեր խնդիրը պատկան մարմինների հետ է, որտեղ պատասխանատվություն չեն կրում իրենց ասածի կամ իրենց գույքի համար, բոլոր տեղերում որքան կարող են, պատասխաննատվությունը դնում են  այլ մարմնի վրա։ Երբ իրական պատասխանատվության պահն է գալիս, հնարավորինս խույս են տալիս այդ ամեն ինչից»,- ասում է նա։ Որպես օրինակ երկու դեպք է մատնանշում՝ երբ 2017-ին քրեական գործ էր հարուցվել տարածքի աօպրինի օտարման հարցով, մեղավորների քրեական հետապնդումը դադարեցվեց  վաղեմության ժամկետի հիմքով, բայց դա չէր խանգարում, որ քաղաքապետաչանը այդ տարածքը հետ վերցներ։ Բայց չի արել։  Մյուս օրինակը՝ նախորդ շաբաթ, երբ կառուցապատողը եկել և տեղեկացրել է իր ծրագրերի մասին, զանգել են Պետական գույքի կառավարման կոմիտե, այնտեղից այլ տեղ են ուղղորդել, հետո մի երորրդ տեղ ու այդպես շարունակ։ «Պարզվեց՝ այդ օրը  այդ հարցը ոչ մեկի գործը չէր։ Ոչ մեկի գործը չէ, բայց պարզվում է, ի վերջո ինչ-որ մեկը տակը ստորագրում է, չգիտես, թե ինչպես»,- ասում է Հակոբյանը։

Հակոբյանը նաև նշում է, որ տեղի ունեցողի հետևանքով տուժում է իրենց գիտական գործունեությունը։ Իր օրինակով է ներկայացնում՝ ժամանակին 2 տարով հետաձգվել է իր թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, քանի որ իր  գիտական աշխատանքով զբաղվելու փոխարեն ջրավազանի տարածքի  հարցով  նամակագրություներով էր զբաղված։ Ներկայում էլ փոխանակ բոլոր ջանքերը կենտրոնացնեն համակարգային բարեփոխումների վրա, իրենց աշխատաժամանակի զգալի մասը հատկացնում են տեղի ունեցող ապօրինության դեմ պայքարին։ Բայց միևնույն է՝ հաստատակամ են իրենց պայքարում և մինչև վերջ պայքարելու են անխափան գիտական գործունեությամբ զբաղվելու իրենց իրավունքի համար։

Լրացում։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանն ասում է՝ դեռ ամիսներ առաջ են հայտարարել, որ պատրաստ են փոխհատուցել, եթե ապացուցվի, որ իրենց աշխատանքների հետևանքով գիտական կենտրոնի որևէ սարքավորում է փչացել։ Անդրադառնալով գիտնականների մտահոգությանը, թե կառուցվող շինությունը շատ մոտ է գիտական կենտրոնին և կվտանգի նրանց աշխատանքը, Մանուկյանն ասում է․ «Նույն հեռավորության վրա, որ մեր կառույցն է  կառուցվելու, հետևի կողմից կա 4 շենք, և դրանք գիտությանը չեն վնասել։ Այսինքն չեմ հասկանում, թե  ինչպես է մեր դեպքում վնասելու, նրանց դեպքում չի վնասել»։

Ռոբերտ Հակոբյանն իր հերթին վերջին պնդումը մանիպուլյացիա է համարում։ Ասում է՝ տարածքին մոտ լինելն ու մասնաշենքին մոտ լինելը նույն բանը չեն։ Բացի այդ, նշված հատվածում գիտական կենտրոնի ոչ աշխատանքային մասնաշենքն է։ 

Նախապատմությունը

Ազատության պողոտա 26/1 հասցեում՝ քիմիական լաբորատորիաներով հագեցած տարածքում խորհրդային տարիներին ջրավազան է կառուցվել, որը ոչ միայն մեղմում էր միկրոկլիման, այլ նաև անվտանգային նշանակություն ուներ․ հնարավոր հրդեհի դեպքում ջրավազանի ջուրը ծառայելու էր հրդեհաշիջման աշխատանքներին։ Պայմանավորված գիտական հիմնարկների սուղ ֆինանսավորմամբ՝ 2000-ականներին ջրավազանը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, քանի որ ջրավազանի մաքրումը զգալի միջոցներ էր պահանջում։ Քաղաքապետարանն էլ այն օտարել է երրորդ անձի՝ այդ մասին տեղյակ չպահելով ինստիտուտին։ Արդյունքում, 2007-ից  ինստիտուտը զրկված է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։

Դեռ 2016թ.  դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել գույքի օտարումը։ Պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով:

Հարուցվել է քրեական գործ և իրականացվել է նախաքննություն, որի շրջանակներում հաստատվել է, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Քրեական հետապնդում, սակայն, չի իրականացվել արարքի  վաղեմության ժամկետի պատճառով։

Այս պարագայում քաղաքապետարանը, որպես թաղային համայնքների իրավահաջորդ,  ինքը պետք է օրենքով սահմանված գործողություններ ձեռնարկեր՝ վերականգնելու համայնքին պատճառված վնասը և կնքված գործարքը չեղարկելու ուղղությամբ, ինչը չի արել։

Նշենք, որ ջրավազանի վայրում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որը մասամբ կլինի բիզնես կենտրոն։ Նախատեսվում է նաև ունենալ ստորգետնյա ավտոկայանատեղի։

Կառուցապատողը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է։ 

Կառուցապատողին առաջարկվել է շինարարության համար այլ տարածք հատկացնել, ինչից հրաժարվել են։

 

գիտություն ՀՀ ԳԱԱ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոն խմբագրի ընտրանի կառուցապատում Երևանի քաղաքապետարան ապօրինի վաճառք Հայաստան

Ղազախստանում մարտի սկզբից ավելի քան 102 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով
Բաքվի՝ Հայաստանին ներկայացվող հետագա պահանջները սպառնում են խորացնել տարածաշրջանի անկայունությունը. Freedom House
Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
ՄԻՊ-ը հանդիպել է Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց գյուղերի բնակիչներին
Փողոցային պայքարի պարտադրանքի ուժով ԱԺ-ին պետք է ներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջ. Անանյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստրալիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին
Սա Ոսկեպարի խնդիրը չէ, սա ազգի գոյության խնդիր է. հավաք Ոսկեպարում (ուղիղ)
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արևելյան ճակատում սրվել է
Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արևելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե. Al Jazeera
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
Սուրեն Պապիկյանը առողջապահության նախարարի հետ այցելել է զինվորական հոսպիտալ  և տեսակցել վթարից տուժած զինծառայողներին
Սիդնեյի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել դանակահարություն. կան զոհեր
Ողբերգական վթարից զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր
Ղազախստանի նախագահն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայկական ԶԼՄ-ների անկախ հետաքննությունները պարզել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ. Freedom House
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին եռամսյակի աշխատանքների ամփոփում
Արմավիրի մարզում գազօջախն ընկել է 2-ամյա երեխայի գլխին
Օրենբուրգի հեղեղված շրջաններից ավելի քան 13 հազար մարդ է տարհանվել
«Փաշինյանը ահաբեկում է մեզ, բանակը տկարացնելու փորձեր անում». Խոսրով Հարությունյան
«ԿԱՄԱԶ»-ի վթարի հետևանքով վնասվածք ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Հայաստանում օդի ջերմաստիճանը նորից կբարձրանա ու կնվազի  
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Լույս է տեսել աշխարհի 90 երկրներում ապրող հայերի մասին պատմող գիրք 
Ավելին
Ավելին