f

Անկախ

«Թավիշի» վախճանը. Ստեփան Դանիելյան


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին "հեղափոխականները" մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել:

2018-ի "Թավիշը" երկկողմանի պրոցես էր՝ "հեղափոխականները" ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։
Ճշտենք, "թավշյա, ոչ բռնի" արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։ Այլ իմաստ այդ արտահայտությունը չի պարունակում։

Հիմա "հեղափոխականները" սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն "թավիշից", այսինքն կհրաժարվեն 2018-ի իշխանությունների ու 2018-ի ըննդիմության սոցիալական պայմանագրից՝ գործել օրինականության շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող պայմանավորվածություն էր, այլ ոչ թե "հեղափոխականների" բարիության արգասիք։

Դա լավ է, թե վատ է, այլ խոսակցություն է։ Ավելի սկզբունքային է այն հարցը, թե ինչու "թավիշից" ոչինչ չի ստացվում, որն է դրա ինստիտուցիոնալ պատճառը։

Ինչպես ասել էի, "թավիշը" նշանակում է հրաժարվել ոչ կենվենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է տեղի ունենում, իսկ դրա համար պետք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։

Սակայն "ժողովրդի սրտի առաջնորդ" օրենքից դուրս է հայտարարել դատական համակարգը՝ դատավորները սրիկաներ են, Սահմանադիր Դատարանը՝ հակահեղափոխականներ, ավելին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախկին արատավոր համակարգի մնացուկներ, օտարերկրյա լրտեսներ և այլն։ Մենք մնացել ենք առանց օրինական Արբիտրի։

Հանրագումարի բերենք, հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են։ Տակը մնում է Սամասուդը, հիմնված լեռնականների ավանդույթների վրա, այլ, ինստիտուցիոնալ, տարբերակ չկա։ Չկա հեղինակություն ունեցող դատական համակարգ, բաստա, չկա և "թավիշ"։

Սա է այն էկզիստենցիալ՝ գոյաբանական ծուղակը, որում հայտնվել են "հեղափոխականները" և որից դուրս գալու ելքեր չունեն։ Մենք նույնպես, իրենց պատճառով, նույն տեղում ենք հայտնվել, բայց մենք դրանից դուրս գալու ելքեր ունենք։ Մենք չենք այդ ճաշը եփել։

Ստեփան Դանիելյան ֆեյսբուքյան գրառում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին