Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 9,623 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնում են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի Մոսկվայի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Մոսկվան շարունակում է վարակվածների թվով առաջտար մնալ, որտեղ նրանց թիվը 5358 է կազմում:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 85 շրջանում հայտնաբերվել է վարակի 124054 դեպք, մահացել է 1222 մարդ, բուժվել է 15 013-ը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: