f

Անկախ

Հայ-Ռուսական համալսարանն ընդունելությունն անցկացնելու է բացառապես առցանց-օնլայն ձևաչափո


Հայ-Ռուսական համալսարանը կարևորելով իր դիմորդների և իրենց ծնողների ու հարազատների առողջությունը՝ ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել 2020-2021 ուստարվա հայկական և ռուսական բաժանմունքների բակալավրիատի և սպեցիալիտետի (առկա ուսուցում) անվճար և վճարովի տեղերի համար ընդունելության քննություններն անցկացնել բացառապես առցանց-օնլայն ձևաչափով։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ պահին ավիահաղորդակցությունը չի գործում բազմաթիվ երկրներում, ապա օնլայն ձևաչափը հնարավորություն է ընձեռելու նաև Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Ղազախստանում և այլ երկրներում բնակվող մեր շրջանավարտ հայրենակիցներին, որոնք ցանկանում են ընդունվել Հայ-Ռուսական համալսարան, հենց իրենց տներից մասնակցել ընդունելության քննություններին»,- նշել է ՀՌՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Աննա Բեջանյանը։ 

Դիմորդներն ընդունելության մրցույթին մասնակցելու են տվյալ մասնագիտության համար նախատեսված մեկ մասնագիտական առարկայի առցանց-օնլայն քննությունից ստացված գնահատականի և ռուսաց լեզվի ոչ մրցութային ստուգարքի արդյունքներով:

«Կարևոր եմ համարում հիշեցնել, որ հայկական և ռուսական բաժանմունքների համար կարող են դիմել ինչպես ՀՀ և ՌԴ միասնական քննություններին մասնակցող դիմորդները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր չեն մասնակցել միասնական քննություններին։ Այսինքն՝ միասնական քննությունից գնահատական չունեցող դիմորդը շատ հանգիստ կարող է իր ցանկացած ուղղության համար օնլայն ձևաչափով հանձնել մեկ մասնագիտական քննություն (ոչ մրցութային ռուսերեն ստուգարքը հանձնում են միայն ռուսական բաժանմունքի համար) և դառնալ մեր ուսանողը։ Իրենց դիմումները և փաստաթղթերը դիմորդները կարող են հեռավար եղանակով ներկայացնել ս․թ․ մայիսի 4 – հուլիսի 7-ը ներառյալ։ Օնլայն ընդունելության քննություններն անցկացվելու են նույն ժամկետներում՝ դիմում-հայտերը ստանալուն զուգընթաց»,- շեշտել է Աննա Բեջանյանը։ 

Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունման ձևաչափի մասին մանրամասն տեղեկությունները կտեղադրվեն Հայ-Ռուսական համալսարանի պաշտոնական կայքում առաջիկա օրերին։

 

ՀՌՀ մամուլի ծառայություն

 

Հայ-ռուսական համալսարան հայտարարություն ընդունելության քննություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ
Առանց ծխախոտի համաշխարհային օրն է
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի կենսագրությունը.
Ես չեմ կարծում, որ որ բոլոր կոռուպցիոն սխեմաների հեղինակը Փաշինյանն է
Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք. կա 6 մահ, որից 2-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 69-ը
Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ
«Օսաների» մասին, որոնք այսօր թեմա դարձան Միքայել Մինասյանի հերթական տեսանյութի շնորհիվ...
Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն...
Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսի 8952 դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի մեկնարկի մասին
ՌԴ առողջապահության նախարարը՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
«Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Ինչո՞վ է պայմանավորված գեներատորների մեծ պահանջարկը
ԱՄՆ-ի ու Հայաստանի սևերն ու սպիտակները
Ավելին
Ավելին