f

Անկախ

Պարոն Թանկյան, Ձեր մեղքի բաժինը գիտակցու՞մ եք: Հասկանու՞մ եք, որ ժողվարչապետին ու Զարեհ Սինանյանին մի լավ քաշել եք


Հարգելի և շատ սիրելի

Serj Tankian

,

Նիկոլ Փաշինյանի և Զարեհ Սինանյանի տապալման գործում Ձեր մեղքի բաժինը գիտակցու՞մ եք: Հասկանու՞մ եք` երբ Հայաստանում հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերները խոստովանում են, որ հայրենադարձություն կազմակերպելը հնարավոր չէ, որ դա իրենց խելքի բանը չէ, ջուրն են նետում Ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունից սպասելիքները: Հարգելիս, հիշու՞մ եք, որ ընդամենը երկու տարի առաջ Երևանի հրապարակներում ցույցեր էիք անում և Սփյուռքում քարոզում էիք, որ պետք է փողոցային ճանապարհով զավթել իշխանությունը, որպեսզի «երկիրը երկիր դառնա» ու երկիրը լքած մարդիկ վերադառնան Հայրենիք: Հիմա պարոն Սինանյանն ասում է, որ հնարավոր չէ հայրենադարձություն կազմակերպել, այսինքն` խոստովանում է, որ երկու տարի առաջ Դուք բոլորով ինչ ասել եք, ինչ խոստացել եք, չեք կարողանում անել: Դուք ուղղակի ստել եք: Այո, ինչպե՞ս կազմակերպել հայրենադարձություն, երբ ժողվարչապետն իր անհաջողակների խմբակով շուրջ երկու տարի է` հայ մարդուն հանում է հայ մարդու դեմ:

Շուրջ երկու տարի է` ՀՀ քաղաքացիներին գույների է բաժանել, ատելություն ու բռնություն է քարոզում և խրախուսում: Շուրջ երկու տարի է` փորձում է ավերել ազգային ինստիտուտները` եկեղեցուց մինչև ազգային արժեհամակարգի մասին պատկերացումներ: Շուրջ երկու տարի է` հայ մարդկանցից քրեական դատավարությունների սպառնալիքներով փող և քաղաքական լռություն է փորձում շորթել: Շուրջ երկու տարի է` փուլային տարբերակ է բանակցում, որ հայ մարդկանց արյունով ազատագրված տարածքները հանձնի թուրքին, տեղը` ստանա առանց խնդիրների իշխելու, այսինքն` ոչինչ չանելու, բայց հարկատուի հաշվին 70 հոգանոց թիկնազորով և թանկարժեք ավտոմեքենաներով պտտվելու, պալատներում ապրելու, ուտել-խմելու և պետական ինքնաթիռով արտասահմաններում անիմաստ ու անբովանդակ շրջագայելու երաշխիքներ:

Պարոն Թանկյան, Ձեր մեղքի բաժինը գիտակցու՞մ եք: Հասկանու՞մ եք, որ ժողվարչապետին ու Զարեհ Սինանյանին մի լավ քաշել եք: Ինչու՞ պետք է հայ մարդը հայրենադարձվի, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում Հայրենիքում, երբ տեսնում է, թե ուր են գլորել Հայրենիքնը, երբ տեսնում է, թե ինչ աղետի առաջ են կանգնեցրել երկիրը: Ժողվարչապետի բառերով ու Ձեր կատարմամբ խորովածի մասին երգն օյին չի: Ինչու՞ պետք է հայ մարդը հայրենադարձվի, երբ նույնիսկ հեղափոխության առաջնորդներից մեկը` Սերժ Թանկյանը, չի պատրաստվում հայրենադարձվել: Ավելին` հեղափոխության գլխավոր սիմվոլներից մեկը` Սերժ Թանկյանը, շուրջ երկու տարի է` համառորեն չի կատարում ժողվարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյան ՖԲ Գրառում Սերժ Թանկյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին