Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը` հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ , հայտարարել է , որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է , եւ տվել է դրանից բխող համապատասխան ցուցումներ։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական բանակը, հատկապես, վերջի 2 ամիսներին բավականին ինտենսիվ զորախաղեր է անցկացնում` ներգրավելով գրեթե բոլոր ստորաբաժանումները` օդուժ, հրետանի, ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումներ եւ այլն։
Ադրբեջանական, տիրույթում նաեւ կարծիքներ են շրջանառվում, որ կորոնավիրուսը մի փոքր շեղել է Ադրբեջանին իրենց այսպես ասած գրաֆիկից, ակնարկելով, որ եթե չլիներ կորոնավիրուսը, ապա նրանց կողմից արդեն իսկ ապրիլի վերջում սկսված էր լինելու ռազմական գործողություն։
ՊՆախարար Հասանովը հանձնարարել է նաեւ հետախուզական աշխատանքներ տանել մեր թիկունքում, ինչը ենթադրում է ԱԹՍ ների թռիչքների ակտիվացում, որը իր հերթին նպաստելու է լարվածության աճին առաջնագծում։
Այս փուլում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը անցել է քարոզչական գրոհի։ Ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ ները ռազմատենչ վերնագրերով տարածում են Հասանովի հայտարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը 3-4 օր շարունակ տարածում է սուտ տեղեկություն, թե իբր հայերը ականանետ են օգտագործում, եւ մենք ստիպված ենք լինում ականանետով պատասխանենք, մինչդեռ ՊԲ հաղորդագրությունում կարդում ենք, որ ականանետ ադրբեջանական կողմը օգտագործել է միայն ապրիլի 29 ին։
Այս, եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, մենք պետք է էլ ավելի բարձրացնենք զգոնությունը եւ' բանակում, եւ' հասարակության շրջանում` պատրաստ լինելով զարգացումների ցանկացած սցենարի։