f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 2000-ի սահմանը

Նախորդ շաբաթվա վերջում՝ ապրիլի 26-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 1746-ի, ապաքինվածներինը՝ 833-ի, մահվան դեպքերինը՝ 28-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ մայիսի 3-ին, վարակվածների թիվը հասավ 2386-ի, որոնցից 1035-ն առողջացել են, մահացել է 35 մարդ, ընդհանուր կատարվել է 24177 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, հայտնաբերվել էր 62 նոր դեպք,  ապրիլի 28-ին՝ 59, ապրիլի 29-ին՝ 65, ապրիլի 30-ին՝ 134,  մայիսի 1-ին՝ 82, մայիսի 2-ին՝ 125, մայիսի 3-ին՝ 113: Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 640-ով:  

Փաստորեն անցնող շաբաթվա ընթացքում ռեկորդային բարձր թվեր գրանցվեցին ողջ կարանտինային ժամանակաշրջանում: Թվում էր, որ արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումներն ավելի պիտի խստացվեին, ավելի ճիշտ՝ իրոք կատարվեին այդ սահմանափակումները, քանի որ բոլորի համար էլ տեսանելի էր՝ դրանք չէին պահպանվում: Մինչդեռ պարետը հայտարարեց որոշ սահմանափակումների չեղարկումը (մի շարք արտադրությունների և հաստատությունների բացում, միջհամայնքային տեղաշարժի արգելքի վերացում ևն, ընդ որում, շարունակվում է հանրային տրանսպորտի արգելքը, իսկ թե ինչպես պիտի մարդիկ հասնեն իրենց աշխատատեղերը, դա արդեն նրանց խնդիրն է):

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն՝ ներկայիս Հայաստանի քաղաքական մշակույթը

Անցնող շաբաթը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ միայն սոցիալական և տնտեսական, այլև կառավարման խոր ճգնաժամ է առաջացել: Համաճարակային ճգնաժամը վեր հանեց իշխող քաղաքական ուժի կառավարման անկարողությունը:  Մինչ կառավարությունը տենդագին հերթական հակաճգնաժամային միջոցառումն է մշակում ու հրապարակում, ավելի ու ավելի է ահագնանում բնակչության անելանելի վիճակը: Սկսվել են բողոքի ցույցերը, մարդիկ զրկվել են եկամուտներից և չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքները: Ի լրումն՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման անջատումներ սկսվեցին համապատասխան վճարները չկատարելու պատճառով, ինչը լցրեց համբերության բաժակը:

Ինչպիսի՞ն էր կառավարության և իշխող քաղաքական ուժի արձագանքը: Իհարկե, ինչպես միշտ, հերթական մեղավորներին փնտրելը:

Անշուշտ, առաջին մեղավորը կորոնավիրուսն էր, նա չէր զգուշացրել, որ մի ամսից ավելի է շրջելու Հայաստանում: Այս երկամսյա իրադարձությունների վերլուծությունը վարչապետին հանգեցրել է այն եզրակացության, որ  առնվազն մեկ տարի՝ մինչև մյուս տարվա մարտը մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու: «Հետևաբար, եթե ասենք, որ ամբողջ ճգնաժամի ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, դա նշանակում է ասենք, որ երկրում հոսանք չի լինելու»,- ասաց նա երեքշաբթի իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում և նշեց, որ երբ հայտարարել են, թե արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, այդ ժամանակ հույս են ունեցել, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի: Իրենք ի՞նչ մեղք ունեն, որ այդպես չեղավ:  

Իսկ խնդրի լուծո՞ւմը՝ կոմունալ համերաշխության բանաձև: Բանն այն է, որ կառավարությունն այս շաբաթ ահռելի աշխատանք կատարեց՝ պարզելու համար, թե նախորդ ամսվա համար կոմունալ վճարումների օգնություն ստացած քաղաքացիներից ովքեր, օրինակ, դաչա (ամառանոց) ունեն: Եվ ենթադրվեց, որ նրանք քիչ էլեկտրաէներգիա են ծախսել և հետևաբար անապահով համարվել սոսկ մի պատճառով, որ բնակվել են ոչ թե քաղաքի բնակարանում, այլ ամառանոցում:

Եվ հինգշաբթի վարչապետը դիմեց ֆինանսապես ապահովված քաղաքացիներին՝ այս հարցում կառավարության դաշնակիցը դառնալու կոչով։ Նրանք, ովքեր ի վիճակի են մուծել իրենց կոմունալ վճարները, բայց օգնություն են ստացել, թող մուծեն հարևանների կոմունալ  վճարները:

Այս իրավիճակի հետ կապված՝ թեժ բանավեճ ծավալվեց խորհրդարանում իշխող «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» միջև՝ այն հասցնելով փոխադարձ անպատշաճ վիրավորանքների («քաղաքական տրյապկա», «անբարոյականի վաստակ» ևն), հերթական վիրավորանքը հասցվեց կին խորհրդարանականին, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քսու ակնարկներ արեց Անի Սամսոնյանին՝ իրեն երևակայելով ցանկալի տղամարդ: Վեճի առարկան այն էր, որ     «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն  առաջարկում էր մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ հավելյալ մեկ ամսվա թոշակ:

Այս տհաճ տեսարանը ցույց տվեց, որ երբ մարդիկ խորհրդարան են բարձրանում անմիջապես փողոցից, խորհրդարանn իջնում է փողոց: Այս եզրակացության հաստատումը չուշացավ, մարտնչող Ալեն Սիմոնյանի  բառապաշարը, ըստ երևույթին սպառվել էր, և նա հաջորդ օրը փողոցում դիմեց արդեն կռփմարտի՝ ջարդելով «Ադեկվատ» կուսակցության  ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի քիթը:

Հայրենիքի համար զոհվելը կապ չունի

Անցած շաբաթվա ամենաղաղակող հաղորդումը, թերևս, Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մոր մասին հաղորդումն էր: Ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, բնակարանը հոսանքազրկում են, քանի որ  կոմունալ վճարները կորոնավիրուսի տնտեսական հետևանքերը չեզոքացնող ծրագրերում սահմանված շեմից բարձր են: Կինը գնացել է քաղաքապետարան, 5 րոպեով հանդիպում է խնդրել քաղաքապետից, որպեսզի իրավիճակը մանրամասն ներկայացնի: Չեն ընդունել: Ասել է՝ ասեք, որ զոհվածի մայր եմ, պատասխանել են՝ դա կապ չունի:

Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի կապ ունենա, եթե բարձր պաշտոններում հայտնվել են մարդիկ, որոնք կա՛մ խուսափել են պարտադիր զինծառայությունից, կա՛մ «ծառայել» են տաքուկ տեղերում, նրանք ի՞նչ գիտեն, թե ինչ է հայրենիքի պաշտպանությունը, նրանք նվիրյալներ չեն, ինչպես արդեն ազնվորեն հայտարարել են:  

 

Վենդետա և սամասուդ  

Անցնող շաբաթը նշանավորվեց ոչ միայն կորոնավիրուսի վարակի աննախադեպ թռիչքով, այլև վենդետայի և ինքնադատաստանի աղմկոտ իրադարձություններով:

Ucom ընկերության և կառավարության հակամարտությունը, որի մասին մինչ այս ենթադրություններ էին արվում, վճռական փուլ մտավ արդեն հայտարարություններով և որոշակի գործնական քայլերով:

Երեքշաբթի «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը՝ ֆինանսների նախկին նախարար և ներկայումս կալանավոր Գագիկ Խաչատրյանի որդին, հայտարարեց, որ  երկրի բարձրաստիճան պաշտոնյաները   պահանջ են դրել իր առջև ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նրա խոսքով՝ ապօրինությունների թվում է նաև անբողջ գույքի ու բաժնեմասերի վրա դրված կալանքը։ Նույնիսկ խոստացել են անկառավարելի վիճակ ստեղծել ընկերությունում, որպեսզի ստիպված լինեն համաձայնություն տալ վաճառելուն, այն էլ՝ առավելագույն ցածր գնով:

Հայտարարությանը ֆեյսբուքում արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը. «Գագիկ Խաչատրյանը  և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը»: Գևորգյանի խոսքով՝  կառավարությունը տեղեկություն ունի նաև, որ UCOM-ի կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Երեկ՝ կիրակի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը` 2 ամսով կալանավորել Գուրգեն Խաչատրյանին: Մինչ այդ խուզարկություններ տեղի ունեցան նրա և Ucom-ի տնօրենի գրասենյակներում և բնակարաններում:

Ուղիղ տեսակապով փակագծեր բացեց նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ հայտնելով, որ իրեն էլ ժամանակին ԱԱԾ նախկին տնօրենը Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկել է որոշ գումար հանձնել և հեռանալ Հայաստանից: Ինչ վերաբերում է իր անթիվ-անհամար «փայաբաժիններին» տարբեր ընկերություններում, դեռ պետք է ապացուցել: 

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որոշ խիստ հայտարարություններից հետո կառավարության գործելակերպի մասին սպառնալիքներ հնչեցին նաև նրա հասցեին՝ նրան էլ փայաբաժին վերագրելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատում:

Շաբաթվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին ակնարկներ արեց վենդետայի և «սամասուդի» մասին, և դրանց գործնական դրսևորումները չուշացան: Մինչ ներկա ու նախկին պաշտոնյաների միջև բացահայտ քաղաքական և տնտեսական վենդետայի գործընթաց էր ծավալվում հայտարարությունների և իրավական գործողությունների մակարդակով, բնակչության ստորին խավերում դիմեցին պարզ ինքնադատաստանի մեթոդին, փոխադարձ մեղադրական հայտարարություններին փոխարինեցին կրակոցներն ու կոկորդ կտրելը:  

Երեքշաբթի Գավառի Ազատության փողոցում մի խումբ անձինք կրակահերթ բացեցին Նորատուսի 8  բնակչի  ուղղությամբ.  Երկուսը տեղում մահացել են, մյուսները տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ մի խումբ անձինք հարձակվեցին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրեցին ապակիներն ու գույքը և փորձեցին կտրել հիվանդանոցում պառկած վիրավորների կոկորդը: Եվ ամենախայտառակ իրողությունն այն է, որ սա տեղի ունեցավ ոստիկանության ներկայությամբ, որը լրիվ անկարող գտնվեց:

Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ չորեքշաբթի հայտնի դարձավ որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ էր տեղափոխվելու Աֆղանստան Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով: Կան հստակ տեղեկություններ, որ այս ամենի հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մերձավորները: Առայժմ կառավարության կողմից պաշտոնական հերքում կամ բացատրություն չի տրվել: Բայց պարզից էլ պարզ է, որ առանց ամենավերին ատյանի թողտվության նման նման բան չէր կարող տեղի ունենալ, այլ խոսքով՝ ականատես ենք համակարգային կոռուպցիայի մի «փայլուն» օրինակի:

Այսպիսին է ահա ներկայիս Հայաստանի պատկերը, երկրում մոլեգնում են ոչ միայն համաճարակն ու սովը, այլև վենդետան վերևներում և ինքնադատաստանը ներքևներում, որոնք այսբերգի՝ հակակոռուպցիան դրոշակ սարքած  իշխանության սնանկության սոսկ երևացող կողմերն են:

Հասարակություն Հայաստան անցնող շաբաթ գլխավոր իրադարձություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. հաստիքներ են ավելացվում
Ձեր տեղեկատուն մոլորեցնում է ձեզ․ Արթուր Դավթյանը՝ Արման Բաբաջանյանին
Շրջիկ խմբերով օրական շուրջ 200 տնային նմուշառում է արվում․ Արսեն Թորոսյան
ՀՀ-ում թեստերի արտադրությունը մեկնարկել է. վաղը 1-ին խմբաքանակը կլինի. օրական 3-5 հազար թեստ կարող են արտադրել. Ավինյան
Երեք հիվանդանոցում ռեանիմացիոն մահճակալների խոշոր ավելացումներ ենք ունենալու․նախարար
Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին. Տիգրան Ավինյան
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է տալիս իր առանձնատնից. Ներկա են Ավինյանն ու Թորոսյանը.ուղիղ
Արթուր Դավթյանը ստել է Ազգային ժողովում. պահեստազորի սպան իր հասցեին հնչեցված հայտարարության մասին
Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ
Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը
Օլիգարխ Ջորջ Սորոսի փողերը մութ տեղում լույս են տալիս. Հովհաննես Հովհաննիսյանին շնորհվել է դոկտորի կոչում. Մալյան
Երրորդ և չորրորդ երեխայի գալուստով հասկանում ես, որ ունես ՉՈՐՍ սիրո առանձին աղբյուրներ
Կենսաթոշակների և նպաստների հետ կապված վճարումների ու դիմումների ժամկետները կրկին երկարաձգվել են
Լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ եք գործադրել. Անի Սամսոնյանը՝ Արթուր Դավթյանին
Վարչապետին շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը
Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է (ֆոտո)
ՍԱՏՄ Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով
Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նախապայմանը զարգացած գիտություն ունենալն է
Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում
Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ
«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան
Նիկոլը էս ընթացքում հարյուրավոր բաներ է ասել, որոնք սուտ են եղել
Քոչարյանի գործով ՄԻԵԴ եզրակացությունը հաստատում է նրա նկատմամբ ընդունված միջոցների օրինականությունը. Դավթյան
Արցախի Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին
Ավելին
Ավելին