Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 82 շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 10581 դեպք: Այսպիսով, օպերատիվ շտաբի տվյալներով՝ դեպքերի ընդհանուր թիվը 145268 է կազմում: Գրում է Gazeta.ru-ն։
Բացի այդ օրվա ընթացքում ևս 1456 մարդ ապաքինվել է COVID-19-ից, ընդհանուր առմամբ բուժվել է 18095 մարդ: Մահվան դեպքերի թիվն աճել է 76-ով՝ հասնելով 1356-ի:
Բոլոր նոր վարակվածները հայտնաբերվել են Մոսկվայում` 5795 դեպք: Երկրորդ տեղում Մոսկվայի մարզն է, որտեղ հաստատված է կորոնավիրուսի 803 դեպք: Նոր դեպքերի եռյակը եզրափակում է Սանկտ Պետերբուրգը (317):
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին Ուհանում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-2019 պաշտոնական անունը:
Ավելի ուշ մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: