Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշը մեկ տարվա ընթացքում այդ պաշտոնում կրկնակի անկում է ապրել: Այդ մասին վկայում են Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) անցկացրած հարցման արդյունքները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, եթե Զելենսկին իր թեկնածությունն առաջադրեր 2020 թ․ ապրիլին, նրա օգտին կքվեարկեր ընտրողների 42,6% -ը: 2019թ․ ընտրությունների ժամանակ նա ստացավ քաղաքացիների 73,22% -ի աջակցությունը:
Հարցման համաձայն, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կզբաղեցներ նախագահական մրցավազքի երկրորդ հորիզոնականը և կստանար ձայների 14.9%-ը, երրորդը` «Ընդդիմության հարթակ` կյանքի համար» կուսակցության ներկայացուցիչ Յուրի Բոյկոն (12,2%):