f

Անկախ

Փաշինյանը լռում է, իսկ շրջապատն աղմկում է


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ կարևոր հարցերի և խնդիրների քննարկման դեպքում իր դուխը հօդս է ցնդում և նա սկսում է թաքնվել իր շրջապատի մարդկանց, այդ թվում նաև կանանց, թիկունքում...

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումներին նա չի պատասխանել ու չի էլ պատասխանի, քանի որ ոչինչ չունի ասելու...

Իսկ ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ԱԳՆ-ի մամլո խոսնակի մակարդակով տրված լղոզված և ոչինչ չասող պատասխաններին անիմաստ է անդրադառնալը... Անձամբ չի պատասխանում նաև իր ընտանիքի անդամին վերագրվող 4 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտի արտահանման մեղադրանքներին... Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` Փաշինյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին ևս պարոն Փաշինյանը փորձեց պատասխանել իր շրջապատի մարդկանց միջոցով՝ շեղվելով գլխավոր հարցից՝ "Արդյո՞ք ինքն է հանձնարարել ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին հանցավոր առաջարկներ անել Միքայել Մինասյանին"...

Մինչ Փաշինյանը ծպտուն չի հանում, այս կարևոր հարցը թողած` փաշինյանամետ շրջապատը՝ ԱԺ խոսնակի կինը, ԱԺ փոխխոսնակը և նրան սպասարկողները, կեղծ օրակարգեր ստեղծելով, փորձում են շեղել հասարակության ուշադրությունը և ջանադրաբար հերքում են այն, ինչը չի հերքում հենց նույն Նիկոլը... Երեկ Փաշինյանի մամլո խոսնակը, ԶԼՄ-ներից մեկին այս թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տալով, ասել է."Երբ անհրաժեշտություն լինի մեկնաբանություն տալու՝ կտրվի"... Հետաքրքիր է, եթե Մինասյան Միքայելի ասածը սուտ է, ապա ի՞նչն է խանգարում Փաշինյանին , թեկուզ մամլո խոսնակի միջոցով հերքել այն... Չհերքելով` Փաշինյանի մամլո խոսնակը մեխանիկորեն հաստատում է Մինասյանի ասածը՝ շատ լավ գիտակցելով, որ Վանեցյանն ունի դրա ուղղակի ապացույցները և հերքելու պարագայում այդ ապացույցները կարող են ջրի երես դուրս գալ՝ ավելի խայտառակելով Փաշինյանին... Փաշինյանն անձամբ երբեք չի հերքի ո՛չ Մինասյանին, ո՛չ էլ Վանեցյանին... Նա կշարունակի իր կողմից նախընտրելի ձևաչափով վերջիններիս հետ խոսել՝ թիմակիցների, կեղծ և իրական երկրպագուների միջոցով... 

Հ.Գ. Ի դեպ, Նիկոլի երկրպագուները, վերջինիս կողմից կարևոր հարցերի վերաբերյալ լռակյացությունը բացատրելու համար, հայտարարում են, որ նրան հարիր չէ պատասխանել, ասենք՝ Լավրովին, Մինասյանին կամ Վանեցյանին... 

Համաձայն եմ, քանի որ իրենց երկրպագած Նիկոլը գերադասում է ջղաձգված վիճակում մտնել ուղիղ եթեր և պատասխանել ինչ-որ մի կեղծ օգտատիրոջ, ով իր facebook-յան էջում կեղծ գրառում է անում Աննա Հակոբյանի թանկարժեք մեքենայի մասին... Այո՛, Նիկոլ Փաշինյանի համար իր կնոջ շքեղ մեքենայի մասին կեղծ գրառումն ավելի կարևոր է, քան Արցախյան հարցին վերաբերող, իր ընտանիքի անդամին վերագրվող 4 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտի արտահանման մեղադրանքը և նախկինի փեսային հանցավոր առաջարկներ անելու մասին տեղեկությունները պարզաբանելը...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Միքայել Մինասյան Սերգեյ Լավրով մաքսանենգ ծխախոտ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին