Հետաքրքիրա, էն թալանի ժամանակ եղե՞լ են թերթի խմբագիրներ, որոնք շանտաժով փող են շորթել օլիգարխներից ու կոռումպացված պետպաշտոնյաներից՝ նրանց մասին ինֆորմացիան չտպելու համար։
Իսկ եղե՞լ են դեպքեր, որ էդ «միամիտները» փողը տվել են, բայց մեկա էդ ինֆորմացիան էդ թերթում տպագրվել է։
Մի հատ էլ հարց, տենց խաբելուց հետո եղելա՞ դեպք, որ էդ թերթի խմբագրի մեքենան վառվի։
Կարող եք պատասխանել, կամ էլ հարցնել կողքիններիդ։
Հ.Գ. Հիմա ամենակարևոր հարցը՝ եթե եղել է այդպիսի թերթ և խմբագիր, հիմա նա իրավունք ունի՞ հայտարարելու, որ ինքը պայքարում է կաշառակերների ու օլիգարխների դեմ