РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կանադացի փորձագետները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք պոտենցիալ պիտանի են կորոնավիրուսի բուժման համար։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք կարող են այս վիրուսի բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների մեջ օգտագործվել», - հայտարարել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ երկրի իշխանությունները ավելի քան 122 միլիոն դոլար կհատկացնեն այդ ընկերության մասնագետներին՝ նախաձեռնությանն աջակցելու համար: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կսկսվեն հուլիսին:
Ըստ պաշտոնական տվյալների, Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 57148-ի, իսկ մահացածներին՝ 3606-ի: