f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Կորոնավիրուսից մահացության կորն իջնում է Եվրոպայում:  Մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում ամենաքիչն էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Այդ երկրների իշխանությունները պատրաստվում են մեղմացնել կարանտինի պայմանները: Ֆրանսիան հայտնել է 135 մահվան դեպքերի մասին, Իսպանիայում մահացել է 164 մարդ, և այդ ցուցանիշն ամենափոքրն է մարտի կեսերից ի վեր: Իտալիայում մահացել է 174 վարակված, և դա ամենափոքր թիվն է երկու ամսվա ընթացքում:

Սակայն Ռուսաստանում նոր վարակակիրների կորը վեր է բարձրանում: Միայն շաբաթվա վերջում՝ երեկ, հայտարարվեց մի օրում 10633 վարակվածների մասին, որ ամենամեծ թիվն է: Բարեբախտաբար այստեղ մահացությունը շատ բարձր չէ՝ համեմատած մյուս երկրների հետ. 58 մահ մեկ օրում: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ վարակվել և ինքնամեկուսացել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նա փաստորեն երկրորդ վարակված  վարչապետն է աշխարհում Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից հետո: Քանի դեռ նա բուժվում է, վարչապետի պարտականությունները կատարելու է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Բրիտանիայում մեկ օրում Covid-19-ից մահացել է 315 մարդ, այսուհանդերձ իշխանությունները վստահեցնում են, որ արդեն անցել են գագաթնակետը, հիմա ավելի քիչ են հոսպիտալացման կարիք ունեցողները:  

Կորոնավիրուսից վարակվածների թիվը Միացյալ Նահանգներում գերազանցեց մեկ միլիոնը՝ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում: Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է գրեթե 60 հազար մարդ: Պարզվեց, որ Վիետնամի 20 տարի ձգված պատերազմում ԱՄՆ բանակը կորցրել է ավելի քիչ մարդ՝ մոտ 58 հազար:

Այսուհանդերձ գրեթե40 նահանգներում բողոքի ցույցեր եղան կարանտինի դեմ: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները, սահմանափակումներ մտցնելով, ոտնահարում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունն էլ ահազանգեց, որ աշխարհի բոլոր աշխատողների մոտ կեսը, այսինքն՝ ավելի քան 1,5 միլիարդ մարդ, կարող է մնալ առանց գոյության միջոցների: Ամենից ծանրը երկարաժամկետ պայմանագրեր չունեցող աշխատողների վիճակն է: Արդեն ավելի քան 2 միլիարդ մարդ, որոնք աշխատում էին ոչ ֆորմալ պայմաններում, կորցրել են իրենց եկամտի 60 տոկոսը:

Մինչդեռ Միացյալ Նահանգների իշխանություններին այժմ ամենից շատ մտահոգում է այն հարցը, թե ինչպես է առաջացել կորոնավիրուսը: Համենայն դեպս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ծանրակշիռ ապացույցներ ունի առ այն, որ վիրուսը լաբորատոր ծագում ունի: Նրա խոսքով՝ այն առաջացել է Ուհանի լաբորատորիայում, ոչ թե տեղի շուկայում: Եվ այնուամենայնիվ որևէ ապացույց չբերեց: Ակնհայտ է, որ կորոնավիրուսի վարակը դեռ երկար Միացյալ Նահանգների ղեկավարության ձեռքին որպես քաղաքական զենք կծառայի Չինաստանի դեմ հակամարտությունը թեժացնելու համար:

Իսկ Եվրոպայի առաջնորդների մտահոգությունը կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերումն է, որի համար պատրաստ են ոչինչ չխնայել: Նրանք խոստացել են 7,5 մլրդ եվրո հավաքել պատվաստանյութի մշակման համար, որը ավելի շուտ, քան 2021 թվականը չի հայտնաբերվի:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ռեկորդային ցուցանիշի է հասել այսպես կոչված ներքին տեղահանված փախստականների թիվը՝ 50 մլն մարդ: Նրանք հեռացել են իրենց տներից, բայց մնացել են երկրում: Մարդիկ փախչում են կոնֆլիկտների գոտիներից հիմնականում չորս երկրում՝ Սիրիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եմենում և Աֆղանստանում: Եվս 5 մլն մարդ փախել է բնական աղետներից: Նրանց մեծ մասն ապրում է փախստականների ճամբարներում, ժամանակավոր օթևաններում կամ քաղաքների հետնախորշերում: Համավարակի առումով նրանք ամենախոցելի մարդիկ են:

Անցած շաբաթ բողոքի ցույցեր սկսվեցին Լիբանանում, ավելի ճիշտ՝ վերսկսվեցին, որոնք մի քանի ամիս շարունակվում էին դեռ մինչև կորոնավիրուսի համավարկը երկրում առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով: Այնտեղ մարդիկ վախենում են ավելի շուտ սովից մեռնել, քան կորոնավիրուսից: Երեքշաբթի գիշերը Տրիպոլիում նույնիսկ բախումներ եղան ցուցարարների և ոստիկանության միրջև: Բանկերի ցուցափեղկեր ջարդուփշուր եղան, մի բանկ էլ հրդեհվեց:

Ամբողջ շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանը հետաքրքրում էր, թե ինչ վիճակում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինը, քանի որ նա երկու շաբաթ չէր երևացել հանրությանը: Լուրեր էին պտտվում, որ նա ծանր հիվանդ է, և ամենայն հավանականությամբ երկիրը կղեկավարի նրա քույրը: Շաբաթվա վերջում լուրեր տարածվեցին, որ նա իբրև թե ներկայացել է հանրությանը:

Իսկ Ղազախստանում  պաշտոնաթող եղավ երկրի երկրորդ դեմքը՝ խորհրդարանի վերին պալատի (սենատի) նախագահ Դարիգա Նազարբաևան՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրը: Դեռևս պարզ չէ՝ սա երկկողմ համաձայնության արդյո՞ւնք է, թե՞ քաղաքական ուղղության կտրուկ փոփոխություն:

 

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին