f

Անկախ

Խոպանչիները և նրանց ընտանիքները՝ գոյության խնդրի առջև


Վերջն ի՞նչ է լինելու մեր վարկերի հարցը, Երևանից եկած մարդ ես, կարող է իմանաս․ Երևանից ժամանած լրագրողին այս հարցով են դիմավորում Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։

Նոր կորոնավիրուսի համավարակը խախտել է մարզի բնականոն կյանքը, ավելի շատ, քան Հայաստանի որևէ այլ բնակավայրում։ Տարվա այս ժամանակահատվածում գյուղերում արդեն տղամարդ տեսնել հնարավոր չէր․ աշխատունակ տղամարդիկ, որպես կանոն, արդեն արտագնա աշխատանքի մեկնած էին լինում։ Մնում էին միայն կանայք,  երեխաները և տարեց տղամարդիկ։  Այս անգամ անսովոր պատկեր է․ գյուղը լեցուն է տղամարդկանցով, որոնք գյուղի մեջ վերուվար են անում, տանն են անհամբեր դեսուդեն գնում և դեռևս չեն կարողանում գտնել հարցի պատասխանը՝ ինչպե՞ս են առաջիկա տարվա ընթացքում կերակրելու իրենց ընտանիքը։ 

Ծովասարի բնակիչներից Մխիթարը պատմում է, որ ամեն տարի մարտին  եղբայրներով և նրանց  չափահս որդիներով Ռուսաստան են գնացել։ Ողջ տարին այնտեղ շինարարական աշխատանքներով գումար են վաստակել և աշնան վերջին  որոշակի պահուստով վերադարձել՝ մի քանի ամիս ընտանիքի հետ ողջ տարվա աշխատանքը վայելելու, հանգստանալու, մինչև նորից կգա գնալու ժամանակը։ Այս անգամ նոր կորոնավիրուսը խառնել է ոչ միայն Մխիթարի և նրա հարազատների, այլ նաև արտագնա աշխատանքով ապրուստ վաստակող բոլոր քաղաքացիների ծրագրերը։

«Ո՞նց մտածում եմ, թե ոնց եմ այս ամիս վարկս վճարելու, ինչպես եմ ամբողջ տարին ընտանիքիս ապրուստը հոգալու, պատասխան չեմ գտնում»,- ասում է նա։ Հարցին, թե գուցե գյուղատնտեսական աշխատանքով է հնարավոր ապրուստ վաստակել, Մխիթարը բացասական պատասխան է տալիս։

«Հողը մշակելու համար վարկ պետք է վերցնեմ, որ սերմացու գնեմ, գյուղտեխնիկա վարձեմ և այլն։ Բայց բերք ստանալը երաշխավորված չէ․ կարող է բերքը վատ լինի, կարող է սովորականի պես կարկուտ գա ու բերքը փչացնի։ Այդ դեպքում ո՞նց եմ վարկը հետ տալու»,- ասում է նա՝ հավելելով, որ թե ինքը, և թե շատ այլ համագյուղացիներ մտածում են անասնապահությանը զարկ տալու մասին։ «Տարեվերջին անասունը գոնե կծախեմ կամ որպես մսացու կհանձնեմ, որոշակի եկամուտ կունենամ»,- ասում է նա՝ հավելելով, որ  հեռուստատեսությամբ լսել են անտոկոս գյուղատնտեսական վարկերի մասին, բայց որևէ տեղեկություն չունեն այդ մասին։ Նա ասում է, որ որոշել են Երևանում աշխատանք  փնտրել՝ գուցե այնտեղ որևէ շինարարության վրա կարողանան գործ գտնել։ «Եթե մեր մոտից խոպան գնացող չի եղել, նշանակում է՝ ողջ տարին այստեղ շինարարություն էլ չի լինելու։ Մեր տարածքում աշխատանք գտնելն իրատեսական չէ»,- ասում է նա։

Նույն գյուղի բնակիչ Ժաննային հետաքրքրող հարցը ևս մեկն է՝ ե՞րբ սահմանները բաց կլինեն, որ տան տղամարդիկ կարողանան արտագնա աշխատանքի մեկնել։ «Մենք՝ կանայքս էլ արդեն սովորել էինք, որ գարունը բացվելուն պես պետք է գնան մեր տղամարդիկ։ Մենք մեր գործով էինք, իրենք իրենց գործով։ Հիմա համ մեզ համար է անսովոր, համ տղամարդկանց համար, որ իրենց համար զբաղմունք այդպես էլ չեն կարողանում գտնել»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ իշխանությունները կկարողանան աշխատատեղեր ստեղծել ու «խոպանին» այլընտրանք ապահովել։

Մարտունեցի Արամն իր երկու որդիների հետ ևս այս տարի Հայաստանում է մնացել։ Որդիներն իրենց անձնական մեքենաներով փորձում են որպես տաքսիստ աշխատել։ Բայց քաղաքում տաքսիստների պակաս չկա, փոխարենը կա հաճախորդների պակաս․ օրական մեկ-երկու պատվեր ունենան, թե չէ։

Պետական աջակցության մասին խոսելիս թե Մարտունիում, թե Ծովասարում ասում են, որ մեկ երեխայի հաշվով  տրվող 26500 դրամ աջակցությունից են օգտվել և հավելում, որ այդ գումարը չի բավականացնում անգամ մեկ ամսվա համար երեխայի սննդի և խնամքի համար։ «Ավելի լավ է մեզ աշխատելու հնարավորություն տան»,- պնդում են բոլորը։

Պարզելու համար, թե ինչպես են համայնքներն աջակցում արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին, «Անկախը» կապ հաստատեց Ծովասարի համայնքապետ Արտաշես Մխիթարյանի հետ։ Նա նշեց, որ գյուղի բնակիչներից ամեն տարի մոտավոր հաշվարկներով արտագնա աշխատանքի է մեկնել 500 մարդ։ Այս տարի արտագնա աշխատանքի մեկնողների կեսից ավելին մնացել են Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով։ 

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ մարդկանց աջակցելու ուղղությամբ, գյուղապետը նշեց՝ գյուղում մանկապարտեզի շենք է կառուցվում, և իրենց դիմողներին ուղղորդում են այնտեղ։ Իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելը  խրախուսելու առումով, ըստ Մխիթարյանի, որևէ քայլ չի ձեռնարկվում։ Ավելին, այստեղ չկան նաև ուսումնասիրություններ, թե ինչպես կանդրադառնա համայնքի վրա գյուղացիների արտագնա աշխատանքի չմեկնելը և դրա հետևանքով ֆինանսական հոսքերի կրճատումը։

«Անկախը» կապ հաստատեց նաև Զբաղվածության պետական գործակալության Մարտունու մասնաճյուղի տնօրեն Ժիրայր Գալստյանի հետ, որը տեղեկացրեց, որ արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց աջակցության կամ աշխատանքով ապահովման որևէ առանձնահատուկ ծրագիր չկա։ «Կարող են դիմել ընթացիկ ծրագրերին, ինչպես և ցանկացած քաղաքացի»,- նշեց նա։ 

խոպան արտագնա աշխատանք Գործազրկություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՄԱԿ-ն ու Ռուսաստանը կհամագործակցեն Ղարաբաղում մարդասիրական գործունեության հարցերի շուրջ
Ղարաբաղում խաղաղապահների շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վեճեր են ծագել․ Reuters
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ավելին
Ավելին