Կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում միջազգային բեռնափոխադրումների շուկայում տիրող իրավիճակի մասին այսօր զրուցել ենք ''Տրանս Ալյանս'' ՍՊԸ-ի ներմուծման բաժնի տնօրեն տիկին Հայկանուշ Եդիգարյանի հետ:
Նշենք, որ ''Տրանս Ալյանս'' ՍՊԸ-ն արդեն 23 տարի շարունակ հանդիսանում է անդրկովկասյան տարածաշրջանի բեռնափոխադրումների ամենահուսալի ընկերություններից մեկը:
Ընկերությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ և մատուցում բեռնաառաքման ծառայություններ՝ ցամաքային, ծովային և օդային ճանապարհներով։
-Տիկին Եդիգարյան, ինչպե՞ս է ազդել համավարակը միջազգային բեռնափոխադրումների շուկայի վրա:
-Ինչպես գիտեք, պանդեմիայի պատճառով մի շարք երկրների միջև դադարեցվել են ուղևորափոխադրումները և ամբողջ աշխարհում որոշ ձեռնարկությունների և արտադրական գործարանների աշխատանքները, ինչն էլ իրականում մեծ ազդեցություն է թողնում միջազգային բեռնափոխադրումների վրա: Նշված խնդիրների պատճառով բեռնափոխադրումների պատվերները և իրականացման գործընթացները կրճատվել են: Չնայած այս ամենին, բոլոր տրանսպորտային ընկերությունները շարունակում են աշխատել բնականոն հունով` ապահովելով բեռնափորադրման իրականացում:
-Ինչպե՞ս է COVID-19 համավարակը փոխել միջազգային
բեռնափոխադրումների կառուցվածքը:
- Աշխարհում բեռնափոխադրումները ահռելի ներդրում ունեն տնտեսության զարգացման մեջ, իսկ այս պահին առավել ևս: Եթե համավարակի պատճառով դադարեցվեն բեռնափոխադրումները, ապա համաշխարհային տնտեսությունը կունենա էլ ավելի մեծ կորուստներ և կսկսվի մի նոր ճգնաժամային փուլ:
Նշեմ, որ մենք շարունակում ենք աշխատել բնականոն հունով։
-Համավարակի պայմաններում կա արդյո՞ք
հնարավորություն Եվրոպայից ու ԵԱՏՄ երկրներից ազատորեն բեռնափոխադրումներ
իրականացնելու համար։
-Իհարկե կան, քանի որ միջպետական առևտուրը չի դադարեցվել, ինչպես նաև թույլատրված են բեռնափոխադրումները և ըստ այդմ շարունակվում են կազմակերպվել։
Ապրանքների ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվում են սահմանված սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների խիստ հսկողությամբ:
Բնականաբար, եվրոպական երկրներից ուշացումներ լինում են, սակայն հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, դրանք աննշան են: Բեռնափոխադրումների շուկան առավել ունակ է դիմակայելու աշխարհում տիրող արտակարգ իրավիճակին:
-Իսկ բեռնատարները վարակազերծվու՞մ են`
բեռնափոխադրումներ իրականացնելիս:
-Միանշանակ, այո: Մեր բեռնատարները վարակազերծվում են երկիր մուտք գործելիս, երկրից դուրս գալուց առաջ և այլ երկիր մուտք գործելուն պես: Այս ամենի շնորհիվ,իշխանությունները փորձում են հնարավորինս կանխել վարակի տարածումը:
-Որքա՞ն է տևում վարակազերծման
աշխատանքները և արդյո՞ք դրանց պատճառով
ուշացումներ չեն գրանցվում։
-Այս օրերին վարակազերծումը մեր աշխատանքի մի մասն է կազմում և վարակազերծման աշխատանքները պլանավորված են մեր բեռնափոխադրման շղթայում այնպես, որ իրականացման համար սահմանված ժամանակը չազդի ընդհանուր գործընթացի վրա: Մինչ այժմ ուշացումներ չենք ունեցել:
-Այս ընթացքում կան արդյո՞ք արգելված բեռներ։
-Համաճարակը ոչ մի նոր արգելք չի սահմանել բեռների համար և մենք շարունակում ենք իրականցնել օրենքով թույլատրված բոլոր բեռների փոխադրումը:
-Քանի՞ տոկոսով է կրճատվել բեռների
ներկրումը և արտահանումը։
-Կրճատումը տոկոսային հարաբերակցությամբ կազմում է մոտ 25-30%:
- Ի՞նչ տեսակի բեռներ է տեղափոխում ''Տրանս Ալյանս'' ընկերությունը։
''Տրանս Ալյանս'' ընկերությունը տեղափոխում է օրենքով թույլատրված բոլոր տեսակի բեռները:
-Արդյո՞ք ունեք Ձեր ընկերությանը պատկանող
արտասահմանյան պահեստներ։
-Ոչ, արտասահմանում մեր ընկերությունը չունի սեփական պահեստներ, սակայն կան մեր գործընկերների պահեստները:
Եվրոպայի մեր գործընկերները հուսալի են, համագործակցում ենք երկար տարիներ, վստահ ենք նրանց աշխատանքի հուսալիության մեջ: Անհրաժեշտության դեպքում էլ օգտվում ենք նրանց տրամադրած պահեստներից:
-Մեր օրերում բեռնափոխադրման ո՞ր տեսակն է
ավելի շատ գործածվում։
-Բոլոր տեսակներն էլ ունեն մեծ պահանջարկ, բեռի տեսակից է կախված փոխադրման տարբերակը: Մենք միշտ մեր հաճախորդներին առաջարկում ենք օպտիմալ տարբերակներ, որպեսզի ունենանք արդյունավետ համագործակցություն:
Ներկայումս, մի շարք երկրների հետ օդային կապերի փակ լինելու պատճառով, հրատապ բեռները տեղափոխվում են ցամաքային ճանապարհով:
-Ինչ եք կարծում, ե՞րբ է իրավիճակը
կարգավորվելու։
-Դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ իրավիճակի կարգավորումը կախված չէ մեզանից, իսկ պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա:
Չնայած այս ամենին, մենք լավատես ենք և հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կավարտվի ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ամեն դեպքում մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում մեր հաճախորդների պատվերների բեռնափոխադրումները պատշաճ, հնարավորինս սեղմ ժամկետներում և առանց ուշացումների կազմակերպելու համար:
Հավելենք, որ ''Տրանս Ալյանս'' ՍՊԸ-ն ունի գրասենյակներ Երևանում, Փոթիում և Բաթումում, ինչպես նաև մաքսային տերմինալ Երևանում։
Ընկերությունը համագործակցում է մի շարք հայտնի նավային գծերի հետ՝ Maersk line, MSC, SEAGO line, ARKAS line, CMA CGM, UASC, NYK line և այլն։