f

Անկախ

Վրաստանում բացասական են արձագանքել երկիր ռուսական պատվիրակության մուտք գործելու թույլտվությանը


Անթույլատրելի է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստին մասնակցելու համար ռուսական պատվիրակությանը թողնել, որ մուտք գործի Վրաստանի տարածք: Ինչպես տեղեկացնում է REGNUM գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին անդամ Լևան Բոձաշվիլին «Ինտերպրեսնյուս» գործակալությանը տված հարցազրույցում:

Մինչ այդ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵԽԽՎ-ի նիստում հայտարարել էր, որ Վրաստանը «կշրջանցի» իր օրենսդրության նորմերը, որպեսզի հնարավոր լինի իր տարածք ռուսական պատվիրակության անարգել մուտքը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի  անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպմանը:

Բոձաշվիլին հայտարարել է, որ դա անթույլատրելի է, քանի որ Ռուսաստանն «օկուպացրել» է Վրաստանի մի մասը:

«Դեռևս միջազգային հարաբերություններում չի եղել օրինակ, որ երկիրն օկուպանտին բարձր դասի իր օրենսդրությունից»,- ասել է Անվտագության խորհրդի նախկին անդամը:

Նա կարծում է, որ ռուսական պատվիրակության ժամանումը Վրաստան որևէ լավ բան չի բերի, այլ միայն բարդ դրության մեջ կդնի իշխանություններին:

REGNUM-ը հիշեցնում է, որ Վրաստանը դարձել է ԵԽԽՎ-ի նախագահը, և  ըստ ընթացակարգի՝ մայիսին պարտավոր է ընդունել Եվրոպայի խորհրդի նախարարներին և անդամ պետությունների պատվիրակություններին:

Բացի այդ, Վրաստանում հաճախ Ռուսաստանին  անվանում են «օկուպանտ», սակայն պաշտոնապես դա արձանագրված չէ: Ռուսաստանի քաղաքացիները հիմնականում ազատ մուտք են գործում Վրաստան որպես զբոսաշրջիկ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները կտրուկ վատացան 2008 թ. օգոստոսին, երբ Վրաստանի բանակը հարձակվեց օսերի և ռուսական խաղաղապահների վրա: Ի պատասխան Ռուսաստանը զորքեր մտցրեց տարածաշրջան: Դրանից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Թբիլիսին դա «օկուպացիա» որակեց:

 

 

Աշխարհում ԵԽԽՎ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին