f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը իր լուռ համաձայնությամբ թույլ էր տալիս, որ նա շարունակի իր ռեկետը


Կարեւոր առանձնահատկություն է, որ Արթուր Վանեցյանի միջոցով Միքայել Մինասյանին կոռուպցիոն առաջարկ հնչեցնելը Նիկոլ Փաշինյանը չի համարել ո՛չ անարգ, ո՛չ էլ կոռուպցիոն առաջարկ։ Նա համարել է դա «քաղաքականություն», քաղաքականության այն տեսակը, որ նա մինչ այդ վարել է։ Երբ մամլո օրգանի խմբագիրը հոդված չտպելու համար ռեկետ էր անում օլիգարխներին, ոչ ոք նրան չէր հակադարձում։ Ծնվել էր մտայնություն, թե հենց սա է քաղաքականության այն տեսակը, որը հարցեր է լուծում, եւ խմբագրական ռեկետը շատ հանգիստ արտածվում է որպես Հայաստանի Հանրապետության իրական քաղաքականություն, Realpolitik-ի յուրովի մեկնաբանություն։

Շատ քիչ դեպքեր են հայտնի, որ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածների համար տուժի։ 20 եւ ավելի տարիների ընթացքից հիշում ենք սպիտակ Նիվան այրելու պատմությունը, կարծեմ թե մի անգամ էլ Ռուբեն Հայրապետյանն էր Նիկոլի դեմ դատը շահել, հիշում ենք նաեւ Արտաշես Գեղամյանի շառաչուն ապտակը ԱԺ միջանցքներում։ Ամենակարեւոր գործոնն այն էր, որ լրատվական համայնքը գրեթե միշտ սատարել է Նիկոլ Փաշինյանին որպես իրենց կոլեգայի։ Լրատվական համայնքը աշխատել է թույլ չտալ ճաքեր իրենց շարքերում, շատ լավ հասկանալով, որ իրենցից ցանկացածի նկատմամբ դատական գործընթացը կամ ապտակը կարող է հետագայում խնդիր ստեղծել հենց իրենց համար։

Իր իշխանության առաջին օրերից Նիկոլը կոշտ պայքար սկսեց մամուլի դեմ։ Դա արտահայտվում էր տարբեր միջոցներով՝ սկսած մեդիայի նկատմամբ ֆեյքերի հարձակումներով ու հայհոյանքներով, տարբեր հնարովի դատական պրոցեսներով, օրենսդրական մեթոդներով։ Լրագրողական համայնքն իրենց հրապարակումներով ու միասնականությամբ ամեն կերպ փորձել են դիմագրավել այս հարձակումներին, բայց միշտ մնացել են ինչ-որ սահմաններում եւ երբեք չեն հիշեցրել Նիկոլին իր անցյալը։

Սակայն երբ Նիկոլ Փաշինյանն անցավ կարմիր գիծը՝ լրատվամիջոցների 99% տոկոսին եւ լրագրողների 70%-ին մեղադրելով քաղաքական գործիչներից ու օլիգարխներից փող վերցնելու մեջ՝ ճիշտ նրա մեջ, ինչով ինքն էր զբաղվել տարիներ շարունակ, լրատվամիջոցների համբերության բաժակը լցվեց։

Նիկոլ Փաշինյանը ոտնակոխ արեց այնպիսի գործոն, որն իր լուռ (միգուցե՝ սխալ, անգամ հանցավոր) համաձայնությամբ թույլ էր տալիս, որ նա շարունակի իր ռեկետը։

Իրավիճակը ոչ միայն օբյեկտիվորեն է փոխվել, այլեւ հենց Նիկոլը փոխեց։

Աղասի Ենոքյան Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյան Միքայել Մինասյան Հայաստան Կոռուպցիա

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին